Բլոգերներ Գոհար Ավետիսյանն ու Սոֆիա Բրոյանը ևս միացել են «Ծիրանի պատերազմին». նրանք անվճար հայկական միրգ կբաժանեն բոլոր ցանկացողներին (ՖՈՏՈ)

19.07.2020, 11:49
Մենք ուժեղ ենք միայն միասին. Բլոգերներ Գոհար Ավետիսյանն ու Սոֆիա Բրոյանը ևս միացել են «Ծիրանի պատերազմին» և անվճար հայկական միրգ կբաժանեն բոլոր ցանկացողներին. ՖՈՏՈ
Բլոգերներ Գոհար Ավետիսյանն ու Սոֆիա Բրոյանը ևս միացել են «Ծիրանի պատերազմին». նրանք անվճար հայկական միրգ կբաժանեն բոլոր ցանկացողներին (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի./Նովոստի-Արմենիա/. Ռուսաստանաբնակ հայազգի բլոգերներ Գոհար Ավետիսյանն և Սոֆիա Բրոյանն իրենց քայլ են արել այս օրերին Մոսկվայում ծավալվող «Ծիրանի պատերազմին» և աջակցում են հայ արտահանողներին:

    

Загружается новость ... "Лево"

«Շտապում եմ հայտնել, որ անգամ աշխարհից կտրված վիճակում և նորածին փոքրիկի հոգսերով տարված՝ ես ողջ առավոտվա ընթացքում կապի մեջ եմ եղել Սոֆիա Բրոյանի հետ և մենք մտածում էինք՝ ինչպես օգնել հայկական մրգերի վաճառքին իրազեկելուց զատ: Եվ այսպես, մենք գնել ենք 2 տոննա դեղձ և ծիրան, բացի այդ էլ մեզ միացել է հայկական եկեղեցին, և այդպիսով ստացվել է 8,5 տոննա ամենաթարմ մրգեր, որոնք մենք կբաժանենք այսօր Օլիպիյսկու պողոտայի վրա հայկական եկեղեցու հարևանությամբ առավոտյան ժամը 10-ից»,- նշել է Ավետիսյանն իր Instagram-յան էջում: 

Գոհար Ավետիսյանը նաև հայտնել է, որ հարգելի պատճառով ինքը ներկա չի լինի մրգերը բաժանելու գործընթացին, սակայն Սոֆիա Բրոյանը կլինի այնտեղ:

«Մենք ուժեղ ենք միայն միասին: Վաղը Վարդավառն է, այնպես որ անպայման եկեք և տարեք բարության և սիրո մեր մասնիկը ձեր տուն, եփեք համեղ պահածոներ և մուրաբաներ, և հյուրասիրեք ձեր երեխաներին մրգերով»,- նշել է Ավետիսյանը: 

Նախօրեին տեղեկություն հայտնվեց, որ մոսկովյան «Ֆուդ սիթի» շուկան, որը պատկանում է Ադրբեջանում ծնված ձեռներեցներ Գոդ Նիսանովին և Զարախ Իլիևին, փողոց է հանել տոննաներով հայկական ծիրան, ինչի պատճառով այն կարող է փչանալ: Շուտով Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում հայկական ծիրանի համար վաճառքի նոր, այդ թվում ՝ անվճար վաճառքի կետեր են տրամադրվել՝ ադրբեջանականի փոխարեն:-0-

 - рис.1