Բժշկական դիմակներն անարդյունավետ են կորոնավիրուսի դեմ․ ԱՄՆ գլխավոր ռազմական վիրաբույժ

02.03.2020, 23:54
Բժշկական դիմակներն անարդյունավետ են կորոնավիրուսի դեմ․ ԱՄՆ գլխավոր ռազմական վիրաբույժ
Բժշկական դիմակներն անարդյունավետ են կորոնավիրուսի դեմ․ ԱՄՆ գլխավոր ռազմական վիրաբույժ
ԵՐԵՎԱՆ, 2 մարտի․ /Նովոստի-Արմենիա/․ Դեմքի բժշկական դիմակների օգտագործումը կորոնավիրուսի պարագայում անարդյունավետ է, այս կարծիքին է ԱՄՆ գլխավոր ռազմական վիրաբույժ Ջերոմ Ադամսը, գրում է Forbes- ը:

Նրա խոսքով, դեմքի դիմակները լավագույն միջոցը չեն կորոնավիրուսի դեմ, բայց դրանք պետք է լինեն բուժաշխատողների մոտ, ովքեր շփվում են վարակված հիվանդների հետ: Իր Twitter-ում նա հորդորել է մարդկանց դադարեցնել դիմակներ գնելը:

«Շատ մարդկանց մոտ կորոնավիրուսային վարակի կանխման համար դրանք անարդյունավետ են»,- հստակեցրել է Ադամսը:

Նրա կարծիքով՝ ռիսկը կարող է առաջանալ միայն այն դեպքում, եթե բուժանձնակազմը նման դիմակներ չկրի: Կանխարգելման համար Ադամսը խորհուրդ է տվել ձեռքերը լվանալ, իսկ նրանք, ովքեր վատ ինքնազգացողություն ունեն՝ մնան տանը:

Դիմակների անարդյունավետության մասին դեռևս փետրվարի սկզբին խոսել է Դեյվիդ Հեյմանը, որը ղեկավարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության վարակների բաժինը 2002-2003 թվականներին: Նա շեշտեց, որ մարդիկ հաճախ նման դիմակները հանում են հաց ուտելիս և սխալ օգտագործում դրանք: Ջոան Հոփկինսի առողջության անվտանգության կենտրոնի գիտաշխատող Էրիկ Թոները նույնպես համաձայն է դրա հետ:

«Դիմակները հագնելը, եթե դա բժշկական մասնագետ չէ, երբեք չի ապացուցել, որ վարակիչ հիվանդություններից պաշտպանվելու շատ արդյունավետ միջոց է», - ասել է նա Business Insider- ին:

Այնուամենայնիվ, վերջին շաբաթների ընթացքում վարակիչ հիվանդությունների համաճարակաբաններն ու մասնագետները ստիպված են կենտրոնանալ դեմքի դիմակների օգտագործման վրա, քանի որ բժշկական անձնակազմի համար դիմակների պակաս կարող է լինել այն մարդկանց պատճառով, ովքեր գնում են դրանք, նշել է CNBC-ն:-0-