Առավոտը ճիշտ սկսելու 5 օգտակար սովորություն

18.02.2018, 12:37
Ինքնազգացողությունը և առողջությունը բարելավելու համար ձեզ կօգնեն պարզ առավոտյան սովորությունները:
Առավոտը ճիշտ սկսելու 5 օգտակար սովորություն
ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Ինքնազգացողությունը և առողջությունը բարելավելու համար ձեզ կօգնեն պարզ առավոտյան սովորությունները: Կարևորը` մշտապես դրանց հետևելն է, հատկապես, որ դրանք ընդամենը 5 րոպե կպահանջեն, իսկ օգուտը մեծ կլինի, գրում է i-modern.ru-ն:

Ձեզ անհրաժեշտ են` սովորական ջուր, կիտրոն, մեղր, ակտիվացված ածուխ և ջրածնի պերօքսիդ:

1. Լեզվի մաքրումը

Շատ կարևոր է առավոտյան ատամները լվանալիս նաև լեզուն մաքրել: Այդ մասին գիտեին դեռևս հնագույն ժամանակներում: Լեզվի մակերևույթով օրգանիզմ են ներթափանցում թույներ, բացի այդ, այնտեղ կուտակվում են մանրէներ, որոնք թքի հետ տեղափոխվում են լնդերի և ատամների վրա, ինչն էլ դառնում է բերանի տհաճ հոտի պատճառ: Լեզուն մաքրելիս դուք ազատում եք համի ռեցեպտորները և ավելի լավ եք զգում կերակուրի համային նրբերանգները:

2. Մեկ բաժակ կիտրոնահյութով ջուր խմելը

3. Մեկ գդալ մեղր ուտելուց առաջ

Նախաճաշից հինգ րոպե առաջ մեկ թեյի գդալ մեղր կերեք և ջուր խմեք: Մեղրը վիտամինների և միկրոտարրերի աղբյուր է, ինչպես նաև մեծացնում է ողջ օրվա աշխատունակությունը:

Загружается новость ... "Право"

4. Ակտիվացված ածխի մեկ հաբ

Նախաճաշից հետո խմեք 1 հաբ ակտիվացված ածուխ, որը ներծծում և դուրս է բերում օրգանիզմից քայքայման արգասիքներն ու թույները: Ինքը` ածուխը, չի ներծծվում և չի մարսվում, այն ամբողջությամբ դուրս է գալիս արտաթորանքի հետ:

5. Ողողել բերանը ջրածնի պերօքսիդի լուծույթով

Նախաճաշից հետո խորհուրդ է տրվում ողողել բերանը պերօքսիդի լուծույթով – 10 կաթիլ ջրածնի պերօքսիդի 3-տոկոսանոց լուծույթ և 50 մգ մաքուր չեռացրած ջուր: Դա հանգեցնում է ատամների հիվանդությունների կանխարգելմանը, աստիճանաբար սպիտակում են ատամները, վերանում է բերանի տհաճ հոտը:

Բայց այդ բոլոր պրոցեդուրներից առաջ խորհրդակցեք ձեր ընտանեկան բժիշկի հետ: -0-