Արաբկիր վարչական շրջանում կկառուցվի ժամանակակից ճեմուղի և հեծանվային ճանապարհ (ՖՈՏՈ)

15.06.2020, 20:38
Կոմիտասի պողոտայից մինչև Հ. Էմինի փողոց ընկած հատվածում կկառուցվի ժամանակակից ճեմուղի և հեծանվային ճանապարհ. ՖՈՏՈ
Արաբկիր վարչական շրջանում կկառուցվի ժամանակակից ճեմուղի և հեծանվային ճանապարհ (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի․ /Նովոստի-Արմենիա/․ Արաբկիր վարչական շրջանի Կոմիտասի պողոտայից մինչև Հ. Էմինի փողոց ընկած հատվածում կկառուցվի ժամանակակից ճեմուղի (1,2կմ երկարությամբ և մինչև 8մ լայնությամբ) և հեծանվային ճանապարհ (2մ լայնությամբ): Այս մասին ասվում է Երևանի քաղաքապետարանի Facebook-յան էջում։

Загружается новость ... "Лево"
Ճեմուղին հագեցած կլինի գեղեցիկ լուսավորությամբ, կունենա առանձնացված մանկական և կանաչ գոտիներ:

«Էսքիզային աշխատանքերն արդեն իսկ կատարվել են, կայացել է նախագծման աշխատանքերի մրցույթը»,- ասվում է գրառման մեջ։-0-