Ամենագեղեցիկ պատանի հայուհուն են ընտրել Մոսկվայում (ՖՈՏՈ)

20.04.2019, 14:23
«Little Miss Armenia - Russia» գեղեցկության մրցույթի արդյունքներն են ամփոփվել Մոսկվայում:
Ամենագեղեցիկ պատանի հայուհուն են ընտրել Մոսկվայում (ՖՈՏՈ)
ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. «Little Miss Armenia - Russia» գեղեցկության մրցույթի արդյունքներն են ամփոփվել Մոսկվայում: Ինչպես հայտնեցին մրցույթի կազմկոմիտեից, տիտղոսի համար պայքարում էր 14 մասնակից:

Ամենագեղեցիկ պատանի հայուհի է ճանաչվել 6-ամյա Յանա Ջանյանը: Այժմ նրան սպասում է գործակցություն «Եվրոմյուզիք» պրոդյուսերական կենտրոնի հետ և մասնակցություն ռուսական ու օտարերկրացի աստղերի տեսահոլովակների նկարահանումներին:

 - рис.1

 - рис.2


Չնայած պատանի տարիքին` Յանան առաջին անգամ չէ պոդիում բարձրանում: Նա այցելում է մոդելային դպրոց, զբաղվում պարերով, դերասանական վարպետության դասերով և երաժշտությամբ:

«Չեմ կարող ասել, թե այս հաղթանակն ինձ համար անսպասելի էր: Ես շատ եմ ջանք թափել, որ զբաղեցնեմ հենց առաջին տեղը, այլ ոչ երկրորդ կամ երրորդ: Ինձ համար կարևոր էր հաղթանակը: Ու թեև մեր միջև մրցակցության զգացում չկար, մեզանից յուրաքանչյուրը գեղեցիկ է, մենք ընկերացել ենք այս ամսվա ընթացքում»,- ժպտում է հաղթողը:

 - рис.3

Առաջին փոխմիսս է հռչակվել Կրիստինա Խաչատրյանը, երկրորդ` Լյուսիա Սողոմոնյանը:
Ժյուրիի կազմում էին Երևանից մեկնած երգիչներ Արամեն և Սոնան:

 - рис.4

 - рис.5

Խոսելով պատանի գեղեցկուհիների գնահատման մասին` երգիչը նշել է, որ ժյուրիի անդամները հաշվի էին առնում մի շարք գործոններ` ստեղծագործական ներուժը, դերասանական վարպետությունը, արտաքին տվյլաները: Իսկ ժյուրիի նախագահ, երգչուհի Sona-ն խոստովանել է, որ իրեն գերել է Ասյա Անտոնյանը: Նա նաև բարձր է գնահատել մրցույթի կազմակերպման մակարդակը: -0-