ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի./Նովոստի-Արմենիա/. Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Տեդրոս Գեբրեյեսուսը հույս է հայտնել, որ երկու տարուց պակաս ժամկետում մարդկությանը կհաջողվի հաղթահարել COVID-19-ի համավարակը: Նման կարծիք նա հայտնել է ուրբաթ օրը Ժնևում կայացած ճեպազրույցի ժամանակ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Загружается новость ... "Лево"
ԱՀԿ ղեկավարը հիշեցրել է, որ 1918թ.-ին բռնկված իսպանական գրիպի համավարակը շարունակվեց երկու տարի: Ինչ վերաբերում է COVID-19-ի համավարակին, ապա «աշխարհում կապերի ավելի մեծ թվի արդյունքում այժմ վարակի տարածման հավանականությունն ավելի մեծ է», քան 100 տարի առաջ, մեկնաբանել է գլխավոր տնօրենը՝ հավելելով՝ «միաժամանակ մենք ունենք տեխնոլոգիաներ և գիտելիք այն կանգնեցնելու համար»:
Այդպիսով, շարունակել է նա, վարակի դեմ պայքարը բարդացնող հանգամանքներն գլոբալիզացիան են և կապերի մեծ թիվը, իսկ առավելությունն՝ ավելի կատարելագործված տեխնոլոգիաները:
«Այդ պատճառով մենք հույս ունենք երկու տարուց պակաս ժամանակում վերջ դնել այս համավարակին, հատկապես եթե միավորենք ջանքերը և եթե դրսևորվի ազգային միաբանություն և գլոբալ համերաշխություն»,- հայտնել է Տեդրոս Գեբրեյեսուսը:
Նա այս առիթով վարակի դեմ պայքարում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի ստեղծման և «առկա գործիքակազմի մաքսիմալ կիրառման» հույս է հայտնել: -0-