Երևանում 2 ամսական աղվեսը մտել է բնակչի այգին (ՎԻԴԵՈ)

19.05.2020, 16:15
Երևանում 2 ամսական աղվեսը մտել է բնակչի այգին. ՎԻԴԵՈ
Երևանում 2 ամսական աղվեսը մտել է բնակչի այգին (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի․ /Նովոստի-Արմենիա/․ 2020 թվականի մայիսի 18-ին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին ահազանգ էր ստացվել Երևան քաղաքի Դավթաշեն համայնքի Ձոր-2 թաղամասի բնակիչ Գ.Խանգելդյանից՝ իր սեփական այգու տարածքում գտնվող խորդանոցում հայտնաբերված աղվեսի վերաբերյալ։ Այս մասին հայտնում է տեսչական մարմնի մամուլի ծառայությունը։

Загружается новость ... "Лево"
Տեսչական մարմնի աշխատակիցներն անմիջապես մեկնել են դեպքի վայր, որտեղ հայտնաբերել են 2 ամսական 1 էգ աղվես։ Արտաքին զննությամբ կենդանին վնասվածքներ չի ունեցել։

«Քաղաքացու հավաստմամբ աղվեսն այգու տարածք մուտք էր գործել Հրազդանի կիրճից»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Տեսչական մարմնի կենդանական աշխարհի վերաhսկողության և Երևանի տարածքային բաժինների աշխատակիցները կենդանուն տեղափոխել են շարժական վանդակ, ապա «Ջրվեժ» արգելոցապարկային համալիրի տարածքում բաց թողել վայրի բնություն։-0-