Ո՞ր մթերքներից է ավելի լավ հրաժարվել Ամանորին. պարզաբանում է բժիշկը

08.12.2019, 17:59
Ո՞ր մթերքներից է ավելի լավ հրաժարվել Ամանորին. պարզաբանում է բժիշկը
Ո՞ր մթերքներից է ավելի լավ հրաժարվել Ամանորին. պարզաբանում է բժիշկը

ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. ՌԴ վաստակավոր բժիշկ, Մոսկվայի քաղաքային դումայի պատգամավոր Օլգա Շարապովան նշել է, որ Ամանորին ավելի լավ է հրաժարվել երշիկից և մայոնեզով աղցաններից։

Загружается новость ... "Лево"

«Առաջին հերթին պետք է հրաժարվել մայոնեզով աղցաններից, դրանք պարունակում են մեծ թվով կալորիաներ, նման աղցանները շատ շուտ փչանում են», – նշել է Շարապովան, հաղորդում է life.ru-ն`հղում անելով «Մոսկվա» գործակալությանը։

Բժիշկը խորհուրդ է տվել երշիկեղենը փոխարինել տանը պատրաստվող ճաշատեսակներով, օրինակ, տապակել հավ, հնդկահավ` չօգտագործելով ավելորդ ճարպեր։

Մեծ կալորիականություն ունեցող թխվածքների փոխարեն Շարապովան խորհուրդ է տալիս ուտել միրգ։ Սակայն չարժե Ամանորին համտեսել էկզոտիկ մրգեր, քանի որ դրանք «կարող են հանգեցնել բացասական հետևանքների, և այլ կողմնակի մթերքների օգտագործման պատճառով դժվար կլինի պարզել ալերգենը», – նշել է Շարապովան։

Բացի այդ, շատ կարևոր է ալկոհոլի ճիշտ ընտրությունը։ Պետք է գնել միայն որակյալ և հավաստագրված խմիչք։ Ավելի նախընտրելի են չոր գինիներն ու չոր շամպայնը, քանի որ քաղցր խմիչքում շատ շաքարավազ կա։–0–