ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի./Նովոստի–Արմենիա/. Դերասանուհի և հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը Instagram–ի իր էջում լուսանկար է հրապարակել ու կիսվել սեփական մտորումներով։
«Վեր, միայն վեր, վե՛ր է պետք բարձրանալ, որ հեռու լինել բոլոր գզվռտոցներից, բամբասանքային ու շինծու հարաբերություններից, անսեր ապրելուց, միմյանց ատելու այա հավերժ մոլուցքից, անբուժելի տխրություններից ու ձանձրույթներից, քայքայող անգործությունից, արհեստական օրակարգերից ու կես րոպեանոց վայ-հայրենասերներից....Վերև է պետք նայել, ձգտել ու լինել... Երկնքի կապույտների մեջ միշտ կա Հավատը, կա մաքրությունն ու Սերը... Վերև՜... Հույսի ծվենների հետևից...», – գրել է նա։–0–