Ուսուցչուհի Օֆելյա Մկրտչյանն իր մարմնով փակել է երեխաներին Բրյանսկի գիմնազիայում հնչած կրակոցների ժամանակ (ՖՈՏՈ)
07.12.2023,
16:10
Իսկական հերոս․ ուսուցչուհի Օֆելյա Մկրտչյանն իր մարմնով փակել է երեխաներին Բրյանսկի գիմնազիայում հնչած կրակոցների ժամանակ․ ՖՈՏՈ

ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Կենսաբանության ուսուցչուհի Օֆելյա Մկրտչյանն իր մարմնով փակել է երեխաներին Բրյանսկի գիմնազիայում հնչած կրակոցների ժամանակ։
Ինչպես հայտնում է «Жизнь в Армении» Telegram–յան ալիքը, Օֆելյան վիրավորվել է։ Առանց նրա գործողությունների զոհերի թիվը կարող էր ավել լինել։
Նշենք, որ այսօր Բրյանսկի գիմնազիաներից մեկում ութերորդ դասարանի աշակերտուհին հրացանից կրակ է բացել դասընկերների ուղղությամբ։ Քննության նախնական տվյալներով՝ 14-ամյա աղջիկը դպրոց է բերել պոմպային հրացան, որից կրակոցներ է արձակել իր դասընկերների ուղղությամբ։ Միջադեպի հետևանքով երկուսը մահացել են (նրանցից մեկը կրակողն է), հինգը վիրավորվել են։–0–