Սոդայից դիմակ աչքերի համար. վերացնում է սև շրջանակներն ու կոպերի այտուցվածությունը

19.10.2019, 18:55
Ներկայացնում ենք սոդայից դիմակ աչքերի համար. վերացնում է սև շրջանակներն ու կոպերի այտուցվածությունը։
Սոդայից դիմակ աչքերի համար. վերացնում է սև շրջանակներն ու կոպերի այտուցվածությունը

ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Կերակրի սոդան այնպիսի մթերք է, որ կա գրեթե յուրաքանչյուր բնակարանում, և մենք այն օգտարծում ենք տարբեր նպատակներով։

Սոդան կարելի է օգտագործել ինչպես բուժիչ, այնպես էլ կոսմետիկ նպատակներով, գրում է fithacker.ru–ն։

Սոդան լայնորեն օգտագործվում է կոսմետիկ միջոցներում, սակայն այն կարող է նաև օգտակար լինել անհատական օգտագործման ժամանակ, հատկապես ցանի և կորյակների դեպքում։

Загружается новость ... "Лево"

Դեմքի համար նախատեսված հիանալի դիմակի բաղադրատոմս

Ներկայացնում ենք տան պայմաններում դեմքի դիմակ պատրաստելու պարզ միջոց։ Այս դիմակը կօգնի վերացնել աչքերի տակ հայտնվող սև շրջանակները, նվազեցնել կոպերի այտուցվածությունը։

Բաղադրիչներ.

1 թեյի գդալ կերակրի սոդա

1 բաժակ օրգանական երիցուկի թեյ

Պատրաստման եղանակ

Սկզբում հարկավոր է պատրաստել մեկ բաժակ թեյ օրգանական երիցուկից։ Գոլացնել, այնուհետև ավելացնել կերակրի սոդա։ Խառնուրդի մեջ թրջել բամբակե  տամպոնը և դնել աչքերի տակ, թողնել 15 րոպե։ Այնուհետև լվանալ դեմքն ու քսել եթերային յուղ, ցանկալի է կոկոսի։ Այս դիմակը հարկավոր է օգտագործել կանոնավոր։ Այն կթարմացնի ձեր մաշկն ու կվերացնի խնդիրները։–0–