Ռուսաստանի ԱԳՆ-ն մեկնաբանել է Ադրբեջանի կողմից կատարված դիվերսիոն գործողությունները

02.04.2020, 22:56
Ռուսաստանի ԱԳՆ-ն մեկնաբանել է Ադրբեջանի կողմից կատարված դիվերսիոն գործողությունները
Ռուսաստանի ԱԳՆ-ն մեկնաբանել է Ադրբեջանի կողմից կատարված դիվերսիոն գործողությունները
ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի․ /Նովոստի-Արմենիա/․ Ռուսաստա ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հինգշաբթի ճեպազրույցի ժամանակ մեկնաբանել է վերջերս Ադրբեջանի կողմից Հայաստանի ուղղությամբ կրակոցների դեպքը։

Մարտի 30-ին ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ ադրբեջանական կողմը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ Տավուշի մարզի Նոյեմբերյանի շրջանի հայկական դիրքերի ուղղությամբ: Գործողությունների հետևանքով թեթև վիրավորում էր ստացել երկու զինծառայող և Ոսկեվան համայնքի բնակիչ մեկ 14-ամյա երեխա։ Հայկական դիրքապահ ուժերի գործողությունների շնորհիվ հակառակորդը հետ է շպրտվել։

Загружается новость ... "Лево"

«Ըստ ստացած տեղեկությունների՝ սահմանում հրադադարի ռեժիմի խախտումները շարունակվում են: Ընդ որում գնդակոծության են ենթարվում քաղաքացիական օբյեկտներ, ներառյալ տրանսպորտային միջոցները: Կան վիրավորներ, այդ թվում խաղաղ բնակչության շրջանում: Կողմերին կոչ ենք անում ցուցաբերել զսպվածություն, հետ մնալ ուժի գործադրելուց և օբյեկտիվ պայմաններ առաջանալու դեպքում, ևս մեկ անգամ նստել բանակցությունների սեղանի շուրջ », - ասել է Զախարովան:-0-