Քրքումով գոլ ջուր. հիանալի պաշտպանիչ միջոց օրգանիզմի համար

01.01.2021, 21:00
Քրքումի օգտակար հատկությունների մասին շատերը գիտեն: Այս համեմունքը հարուստ է տարբեր սննդանյութերով, որոնք ուժ են հաղորդում օրգանիզմին, բարձրացնում են իմունիտետը
Քրքումով գոլ ջուր. հիանալի պաշտպանիչ միջոց օրգանիզմի համար
ԵՐԵՎԱՆ, 1 հունվարի./Նովոստի–Արմենիա/. Քրքումի օգտակար հատկությունների մասին շատերը գիտեն: Այս համեմունքը հարուստ է տարբեր սննդանյութերով, որոնք ուժ են հաղորդում օրգանիզմին, բարձրացնում են իմունիտետը և, ընդհանուր առմամբ, դրական ազդեցություն թողնում ողջ օրգանիզմի վրա: 

Մեծ Բրիտանիայում մի կին որոշել  է փորձարկում կատարել ու սկսել է քրքումն ավելացնել գոլ ջրի մեջ, որը խմել է ամեն առավոտ։ Արդեն մեկ շաբաթից բրիտանուհին նկատել է դրական փոփոխությունները` լավացել է նյութափոխանակությունը, քաշը նվազել է, դեմքի մաշկը մաքրվել է, կինը սկսել է ավելի հեշտ արթնանալ, գրում է sovkusom.ru–ն։

0,5 թեյի գդալ քրքումը պարզապես պետք է ավելացնել 1 բաժակ գոլ ջրի մեջ: Խառնել, հեղուկը խմել օրվա առաջին կեսին: Հեղուկը պետք է խմել 1-2 շաբաթ, հետո երկարատև ընդմիջում տալ:

Քրքումով գոլ ջուրը դրական է ազդում սրտի աշխատանքին, կանխարգելում է քաղցկեղը, թեթևացնում է արտրիտի ախտանիշները, բարելավում է մարսողությունը, պաշտպանում է լյարդը, դրական է ազդում մաշկի վրա, օգնում է նիհարել։ 

Քրքումը, սակայն, ունի որոշ հակացուցումներ, այնպես որ օգտագործումից առաջ խորհրդակցեք ձեր բժշկի հետ:-0-