Պարզվել է կրծքագեղձի քաղցկեղի բուժման մատչելի միջոց

20.07.2019, 17:41
Գիտնականները կրծքագեղձի քաղցկեղի բուժման նոր միջոց են հայտնաբերել։
Պարզվել է կրծքագեղձի քաղցկեղի բուժման մատչելի միջոց

ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Ջոն Հոփկինսի անվան համալսարանի ամերիկացի գիտնականները կրծքագեղձի քաղցկեղի բուժման միջոց են պարզել: Այդ մասին հայտնում է Gazeta.ru-ն` հղում անելով ScienceDaily-ին: Նշվում է, որ նոր միջոցը շատ ավելի մատչելի կդառնա, քան դրա նախորդ անալոգները: 

Գիտնականներն առաջարկել են բուժել կրծքագեղձի քաղցկեղը հատուկ մշակված սարքով, որը կբուժի սառեցման միջոցով: Այդ խնայող միջոցը կարող է արտադրել ածխաթթվային գազ քաղցկեղածին բջիջների սառեցման համար: 

Փորձագետները նշել են, որ հաջողությամբ արդեն փորձարկել իրենց կատարելագործված տեխնոլոգիան կենդանիների վրա: 

Բացի այդ, բուժման նոր միջոցը կարող է փրկություն դառնալ մեծ թվով մարդկանց համար, քանի որ չի պահանջում ո′չ վիրաբուժական միջամտություն, ո′չ հատուկ վճարումներ, ո′չ անեսթեզիա, ո′չ էլ դեղորայք: Ամերիկացի մասնագետների հայտնագործությունն ունակ է լիկվիդացնել քաղցկեղածին բջիջների մինչև 80 տոկոսը:-0-