Օրական 4 թրջած նուշ, և օրգանիզմում հիանալի փոփոխություններ կկատարվեն

08.02.2021, 13:37
Օրական 4 թրջած նուշ, և օրգանիզմում հիանալի փոփոխություններ կկատարվեն
Օրական 4 թրջած նուշ, և օրգանիզմում հիանալի փոփոխություններ կկատարվեն
ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Թրջած նուշը բարելավում է ընդհանուր ինքնազգացողությունը, օգտակար է մարսողության համար և ավելի մեծ թվով սննդարար նյութեր է պարունակում:

Загружается новость ... "Лево"

Իսկ օգուտը, ըստ fithacker.ru-ի, հետևյալն է՝

Սրտի համար՝ կալիումը, սպիտակուցը և ոչ հագեցած ճարպերը սիրտն առողջ են պահում: Е վիտամինը նվազեցնում է սրտի հետ կապված խնդիրները, իսկ մագնեզիումը կանխում է սրտի տագնապները: Բացի այդ, այդ հանքանյութերն ու վիտամինները հանում են զարկերակների բորբոքումը:

Ավելի շատ էներգիա – այն ստանալու լավագույն միջոցն օրական մի քանի թրջած նուշ ուտելն է: Պղնձի, կալիումի պերմանգանատի և ռիբոֆլավինի հաշվին արագանում է նյութափոխանակությունը:

Նվազեցնում է խոլեստերինը – նուշի մեջ պարունակվող Е վիտամինը և կալցիումը նվազեցնում են խոլեստերինի մակարդակը:

Ուղեղի համար՝ նուշն առողջացնում է ուղեղը: Ռիբոֆլավինը և L-կարնիտինը դրական են ազդում ուղեղի նյարդային հանգույցների վրա, ինչն էլ իր հերթին նվազեցնում է Ալցհայմերի հիվանդության հավանականությունը:

Առողջ ոսկորներ՝ նուշում առկա հանքանյութերը, վիտամինները և ֆոսֆորը նպաստում են ոսկորների ամրացմանը: Ֆոսֆորը կանխում է օստեոպորոզը և ամրացնում է ատամները:

Ճնշման կարգավորում՝ կալիումի պարունակությունը իջեցնում է ճնշումը, իսկ նատրիումի փոքր պարունակությունը վերահսկում է այն:

Քաղցկեղի կանխարգելում՝ նուշի օգնությամբ բարելավելով սննդի տեղաշարժումն աղիներում՝ դուք նվազեցնում եք հաստ աղու քաղցկեղի հավանականությունը:–0–