Մթերքներ, որոնք կարելի է ուտել քնելուց առաջ

04.12.2020, 21:47
Մթերքներ, որոնք կարելի է ուտել քնելուց առաջ
Մթերքներ, որոնք կարելի է ուտել քնելուց առաջ
ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Քնելուց առաջ կարելի է ուտել մթերքներ նախուտեստների տեսքով, որոնք օգնում են մարել քաղցը: Ընդ որում մասնագետները խորհուրդ են տալիս լիարժեք ընթրել քնելուց նվազագույնը երկու ժամ առաջ, հաղորդում է profile.ru-ն:

Загружается новость ... "Право"

Հայտնի դիետոլոգ, բժշկական գիտությունների դոկտոր Միխայիլ Գինզբուրգն խորհուրդ է տալիս եփած ձու, ձվածեղ՝ առանց կաթի երեկոյան ուշ ժամերին օգտագործման համար, քանի որ դրանք դյուրամարս են օրգանիզմի համար: Նույնպես նա նշել է ձուկն ու թռչնամիսը այն մթերքների թվում, որոնք կարելի է ուտել քնելուց առաջ:

Դրանք նույնպես պարունակում են տրիպտոֆան ամինաթթուները, որոնք խթանում են քնի հորմոնի՝ մելատոնինի արտադրությունը, նշել է մասնագետը:

Դիետոլոգը նշել է, որ քնելուց առաջ կարելի է ուտել հում գազար, վարունգ և խնձոր: Ինչպես հայտնել է Գինզբուրգը, դրանք ունեն ցածր գլիկեմիկ ինդեքս, այսինքն չեն առաջացնում արյան մեջ գլյուկոզայի կտրուկ աճ և ինսուլինի բարձրացում: Բացի այդ, երբ մարդը կրծում և ծամում է դրանք, նրա մոտ անցնում է անհանգստությունը, ինչն օգնում է նվազեցնել կորտիզոլ սթրեսի հորմոնի մակարդակը: -0-