Մեղրն ու կաթը կարող են վտանգավոր լինել մրսածության ժամանակ

16.11.2021, 12:03
Տաք կաթը մեղրով մրսածության դեմ ամենահայտնի «ժողովրդական բաղադրատոմսերից է»։ Սակայն բժիշկները նշում են, որ տատիկի այս բաղադրատոմսը, որով բուժվել են միգուցե բազմաթիվ սերունդներ, ամենևին էլ անվտանգ չէ
Մեղրն ու կաթը կարող են վտանգավոր լինել մրսածության ժամանակ
ԵՐԵՎԱՆ,16 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Տաք կաթը մեղրով մրսածության դեմ ամենահայտնի «ժողովրդական բաղադրատոմսերից է»։ Սակայն բժիշկները նշում են, որ տատիկի այս բաղադրատոմսը, որով բուժվել են միգուցե բազմաթիվ սերունդներ, ամենևին էլ անվտանգ չէ, գրում է medikforum.ru–ն։

Загружается новость ... "Лево"

Բժիշկներն, իսկապես, համաձայնում են, որ մրսածության ժամանակ օգտակար է խմել մեծ քանակի հեղուկ, որն ակտիվացնում է վնասակար նյութերի դուրս բերումն օրգանիզմից, որոնք օրգանիզմ ներթափանցած վիրուսների և բակտերիաների կենսագործության արդյունքն են։

«Սակայն հեղուկը չպետք է տաք լինի, սա ընդհանուր սխալ է մրսածության բուժման ժամանակ։ Հեղուկը պետք է լինի գոլ կամ սենյակային ջերմաստիճանի։ Տաք հեղուկը գրգռում է կոկորդի և բերանի լորձաթաղանթը, և հիվանդն իրեն ավելի վատ է զգում», – պարզաբանել են մասնագետները։

Բժիշկները նաև խորհուրդ չեն տալիս տաք հեղուկի, օրինակ թեյի կամ կաթի մեջ մեղր ավելացնել։ Տաքության պայմաններում մեղրի օգտակար հատկությունները գրեթե անհետանում են։ Բացի այդ, մի շարք գիտնականներ նշում են, որ տաք միջավայրում մեղրը սկսում է արտադրել նյութեր, որոնք վնասակար են մարդու օրգանիզմի համար։

Փորձագետները բացասաբար են վերաբերվում նաև յուղոտ կաթին։ Չափից յուղոտ կաթը հիանալի միջավայր է բակտերիաների բազմացման համար։–0–