ԵՐԵՎԱՆ, 5 մարտի./Նովոստի–Արմենիա/. Հայտնի 41–ամյա լարախաղաց Նիկ Վալենդան սարսափելի հնարք է կատարել` Նիկարագուայում անցնելով գործող հրաբխի խառնարանի վրայով։
Загружается новость ... "Лево"
Վալենդան նշել է, որ սա իր կարիերայի ամենաբարդ հնարքն է, նշվում է ТСН–ի սյուժեում, հաղորդում է
korrespondent.net–ը։
Վալենդան հնարքը կատարել է հատուկ շնչադիմակով` գործող հրաբխի խառնարանից արտամղվող վնասակար նյութերից չթունավորվելու համար։
Հնարքը պատրաստելու համար պահանջվել են մի քանի տարի բարդ մարզումներ։–0–