Լյուբով Ուսպենսկայայի դուստրը հրապարակել է դեմքի լուսանկարները սարսափելի վթարից հետո (ՖՈՏՈ)

08.08.2020, 16:10
Լյուբով Ուսպենսկայայի դուստրը հրապարակել է դեմքի լուսանկարները սարսափելի վթարից հետո. ՖՈՏՈ
Լյուբով Ուսպենսկայայի դուստրը հրապարակել է դեմքի լուսանկարները սարսափելի վթարից հետո (ՖՈՏՈ)
ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի./Նովոստի–Արմենիա/. Ռուսական շանսոնի թագուհի` Լյուբով Ուսպենսկայայի դուստրը` Տատյանա Պլակսինան, Instagram–ի իր էջում հրապարակել է լուսանկարներ, որոնք արվել են 2018թ.–ին Կոստա Ռիկայում գրանցված դժբախտ պատահարից անմիջապես հետո, երբ նա ընկել էր հեծանիվից։

Այդ միջադեպից հետո աղջիկը երկար ժամանակ վերականգնվում էր, գրում է teleprogramma.pro–ն։

«Կոտրել եմ ծնոտս ու կորցրել առջև յոթ ատամները։ Վեց անգամ վիրահատվել եմ։ Ատամներ չունենալու շնորհիվ ես սովորեցին իսկապես սիրել ինքս ինձ», – գրել է նա։

Նշենք, որ Տատյանան ավելի ուշ վերականգնվում էր Եվրոպայի և Ասիայի կլինիկաներում։ Բուժման բոլոր ծախսերը հոգացել է նրա աստղային մայրիկը, ում հետ Տատյանան հիմա չի շփվում։

Ինչպես հայտնի է, Պլակսինան կես տարի առաջ ՆՏՎ–ով հեռարձակվող «Звезды сошлись» հաղորդման ժամանակ մեղադրել էր մորը, որ նա բռնակալ է և ծաղրում է իրեն։ Հիմա աղջիկն ապրում է ԱՄՆ–ում` հոր հետ։ Տատյանան չի շփվում մոր հետ, ով նրա համար այդքան բան է արել։–0–