Քայլի Ջենները 1մլն դոլար է նվիրաբերել Ավստրալիային սոցցանցերում առաջացած քննադատության ֆոնին (ՖՈՏՈ)

08.01.2020, 17:44
Քայլի Ջենները 1մլն դոլար է նվիրաբերել Ավստրալիային սոցցանցերում առաջացած քննադատության ֆոնին. ՖՈՏՈ
Քայլի Ջենները 1մլն դոլար է նվիրաբերել Ավստրալիային սոցցանցերում առաջացած քննադատության ֆոնին (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի./Նովոստի–Արմենիա/. Ամենաերիտասարդ միլիարդատեր, սեփական կոսմետիկ ապրանքանիշի հիմնադիր Քայլի Ջենները 1մլն դոլար է նվիրաբերել Ավստրալիային։ 

22–ամյա գործարարը մեկ միլիոն դոլար է փոխանցել`Ավստրալիայում մոլեգնող հրդեհները չեզոքացնելու, ինչպես նաև կենդանիներին փրկելու համար։

Սակայն Ջենները միանգամից չի կատարել նման վեհանձն արարք։ Սկզբում Քայլին Instagram Stories–ում հրապարակել է կոալաների, ընձուղտների լուսանկարներ, իսկ հետո հրապարակել է Louis Vuitton ապրանքանիշի հողաթափերի լուսանկար, որոնք պատրաստված են ջրաքիսի մորթուց։ Դրանից հետո օգտատերերը սկսել են մեղադրել Քայլիին կեղծավորության մեջ։ 

Սա առաջին դեպքը չէ, երբ Քայլի Ջենները բախվում է սոցցանցերում առաջացած քննադատության հետ։ Վերջերս Քայլիին մեղադրել են, որ նա չափից շատ է «երես տալիս» իր մեկ տարեկան դստերը, պատճառը Քայլիի մոր` Քրիս Ջենների կողմից թոռնիկի համար պատրաստված ամանորյա նվերն է։ Քրիսը Քայլիի մեկ տարեկան դստերը տուն է նվիրել։–0–