ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Քիմ, Քլոե և Քորթնի Քարդաշյանները, իրենց մոր` Քրիս Ջենների ուղեկցությամբ, «փայլել են» գրավիչ զգեստներով People's Choice Awards արարողության ժամանակ։
People's Choice Awards ամենամյա մրցանակաբաշխությունն անցկացվել է նախօրեին Սանտա–Մոնիկայում, գրում է TSN–ը։
Կարմիր գորգի վրա ամենամեծ ուշադրությունը գրավել են Քարդաշյան քույրերն իրենց բավականին պրովոկացիոն կերպարներով։
People's Choice Awards մրցանակը ժողովրդական է, մարդիկ ինտերնետում քվեարկում են շոու բիզնեսի տարբեր ոլորտներում իրենց ֆավորիտների համար։–0–