Քանյե Ուեսթը միզել է «Գրեմմի» արձանիկի վրա ու հրապարակել է տեսանյութը (ՎԻԴԵՈ)

17.09.2020, 15:10
Քանյե Ուեսթը միզել է «Գրեմմի» արձանիկի վրա ու հրապարակել է տեսանյութը. ՎԻԴԵՈ
Քանյե Ուեսթը միզել է «Գրեմմի» արձանիկի վրա ու հրապարակել է տեսանյութը (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Ամերիկահայ հեռուստաաստղ ՔիմՔարդաշյանի ամուսինը`հայտնի ռեփեր Քանյե Ուեսթը, միզել է «Գրեմմի» մրցանակաբաշխության արձանիկի վրա։

Նա այն պրոցեսը տեսանկարահանել ու հրապարակել է Twitter-ի իր էջում։

Տեսանյութում երևում է, որ ռեփերը «Գրեմմի» արձանիկը դրել է զուգարանակոնքի մեջ։

«Հավատացեք, ես կանգ չեմ առնի»,- գրել է ռեփերը։

Մեկնաբանություններում օգտատերերը նշել են, որ Ուեսթի վերջին հրապարակումները զարմացնում են իրենց եւ կոչ են արել կանգ առնել։ Նրանց մի մասին ծիծաղեցրել է, որ ռեփերը ցանկանում է ԱՄՆ նախագահ դառնալ։–0–