Կանաչ թեյը` մազաթափության դեմ. օգտակար խորհուրդներ

25.09.2021, 12:26
Կանաչ թեյը` մազաթափության դեմ. օգտակար խորհուրդներ
Կանաչ թեյը` մազաթափության դեմ. օգտակար խորհուրդներ
ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Կանաչ թեյը կարելի է հաջողությամբ օգտագործել որպես թերապևտիկ միջոց մազաթափության դեմ։

Загружается новость ... "Лево"

Ինչպես գրում է medikforum.ru-ն, հղում անելով Daily Express–ին, կանաչ թեյը դրական արդյունքներ է գրանցել որպես մազաթափության դեմ պայքարի
և մազերի աճն ակտիվացնող միջոց։ Գիտափորձերին մասնակցել են ինչպես կենդանիներ, այնպես էլ մարդիկ։ Օրինակ, մկների մասնակցությամբ գիտափորձի ժամանակ կանաչ թեյի մզվածքի օգտագործման արդյունքում գրանցվել է մազածածկույթի ակտիվ աճ դեպքերի մեկ երրորդի պարագայում։

Մազաթափություն ունեցող մարդկանց մասնակցությամբ գիտափորձերի ժամանակ մարդկանց գլխի մաշկը մշակվել է կանաչ թեյի մզվածքով, ինչի արդյունքում մազերի աճն ակտիվացել է։

Գիտնականների կարծիքով, կանաչ թեյի նման հատկությունը կապված է օրգանիկ նյութերի` կատեխինների պարունակության հետ։ Այդ միացությունները, գիտնականների խոսքերով, ի վիճակի են արգելափակել մազերի վիճակի վրա երկու հորմոնների (տեստոստերոն, դիհիդրոտեստոստերոն) բացասական ազդեցությունը, ինչը սահմանափակում է մազերի աճն ու ակտիվացնում է դրանց թափվելու պրոցեսը։–0–