Ճի՞շտ է, արդոք, որ մեղրը տարիների ընթացքում չի փչանում

07.02.2021, 17:17
Եկեք պարզենք` ճի՞շտ է, արդոք, որ մեղրը տարիների ընթացքում չի փչանում
Ճի՞շտ է, արդոք, որ մեղրը տարիների ընթացքում չի փչանում
ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Շաքարի բարձր կոնցենտրացիան խոչընդոտում է միկրոօրգանիզմների զարգացմանը, այնպես որ, մեղրը չի թթվում կամ նեխում: Սակայն, vokrugsveta.ru կայքի հաղորդմամբ՝ երկարատև պահպանման ընթացքում որոշ նյութեր ցնդում են, ինչը թուլացնում է մթերքի բույրը:

Հետևաբար, թեև հին մեղրը պիտանի է օգտագործման համար, սակայն անորակ արտադրանք է համարվում: Ըստ սպառողական չափանիշների, ճիշտ պահպանման դեպքում մեղրի պիտանելիության ժամկետը՝ կախված տեսակից 8-12 ամիս է: Իրականում, որոշ տեսակներ իրենց հատկությունները պահպանում են մինչև մի քանի տարի:-0-