ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Երգչուհի, դերասանուհի և գործարար Ջենիֆեր Լոպեսը նկարահանվել է կրքոտ ֆոտոշարքում։ Աստղը լուսանկարվել է GQ հրատարակության համար, որը նրան Տարվա մարդ է ճանաչել։ Լուսանկարները հրապարակվել են ամսագրի Instagram–ի պաշտոնական էջում, գրում է korrespondent.net–ը։
Շապիկին պատկերված է Լոպեսի դեմքը` խոշոր պլանով։ Երգչուհու դեմքին գրեթե չկա դիմահարդարում, աստղի կերպարը լրացրել է թաց մազերի էֆեկտով սանրվածքը։
Բացի այդ, Ջեյ Լոն լուսանկարվել է կաշվե մինի–զգեստով և կաշվե թիկնոցով։
GQ–ին տված հարցազրույցում Լոպեսը խոսել է մարզիկ Ալեքս Ռոդրիգեսի հետ ամուր հարաբերությունների գաղտնիքի մասին։ Ջեյ Լոն նշել է, որ ամենակարևորը միմյանց հավակնություններն ու ցանկությունները հարգելն
է։–0–