Ի՞նչ պետք է անել գարնանը թավշյա և գեղեցիկ մաշկ ունենալու համար. մի քանի խորհուրդ

11.05.2021, 17:37
Ի՞նչ պետք է անել գարնանը թավշյա և գեղեցիկ մաշկ ունենալու համար. մի քանի խորհուրդ
Ի՞նչ պետք է անել գարնանը թավշյա և գեղեցիկ մաշկ ունենալու համար. մի քանի խորհուրդ
ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Գարնանը մաշկին հատուկ ուշադրություն է անհրաժեշտ, քանի որ ձմեռվա սառնամանիքներից հետո այն ավելի մեծ պաշտպանության կարիք ունի։

naturalmask.ru կայքը ներկայացնում է մի քանի խորհուրդ գարնանը դեմքի մաշկն ավելի թարմ և առողջ դարձնելու համար:

Ձմռանից հետո մաշկի պաշտպանիչ շերտը բարակում է, այն դառնում է խամրած և գորշ: Չոր մաշկն անհարթ է դառնում, իսկ յուղոտը բորբոքվում է:

Գարնանը մաշկի խնամքը կախված է դրա տեսակից, բայց կան նաև ընդհանուր խորհուրդներ: Նախևառաջ, պետք է ավելի շատ մրգեր և բանջարեղեն ուտել, հնարավորինս խուսափել խմորային, քաղցր և ճարպոտ մթերքներից:

 - рис.1

Գարնանը դեմքի մաշկի կարևոր բաղկացուցիչը դրա մաքրումն է առավոտյան և քնելուց առաջ: Գարնանային ժամանակահատվածում ջրում շատ է քլորը, այդ իսկ պատճառով ավելի լավ է լվանալ դեմքը եռացրած ջրով կամ խոտաբույսերի թուրմերով:

Չոր մաշկ ունեցողներին խորհուրդ է տրվում մաքրել դեմքը կոսմետիկ կաթով, քանի որ այդպիսի մաշկ շատ քիչ ճարպ է արտադրում, և բնական պաշտպանիչ թաղանթը հեշտությամբ մաքրվում է ջրով: Ջրի հետ յուրաքանչյուր շփումից առաջ պետք է մաշկը պաշտպանել քսուկի, բուսայուղի կամ թթվասերի օգնությամբ: Խառը մաշկի դեպքում ավելի լավ է օգտագործել գելեր և փրփուրներ:


 - рис.2
Գարնանը մաշկի խնամքն առավոտյան պետք է մաքրում տոնիկով: Այդ պրոցեդուրն օգնում է հեռացնել մաքրող միջոցի մնացորդները, նեղացնում ծակոտիները, թարմացնում է:

Չոր մաշկին անհրաժեշտ է սպիրտ չպարունակող տոնիկ, որը կարելի է պատրաստել տան պայմաններում՝ մեկ ճաշի գդալ վարսակափաթիլներին մեկ բաժակ տաք կաթ ավելացնելով: Այնուհետև խառնուրդը սառեցվում և քամվում է:

Յուղոտ մաշկին ավելի հարմար է ցածր պարունակությամբ սպիրտային տոնիկների օգտագործումը: Բայց սպիրտ պարունակող նյութերի հաճախ օգտագործումն ուժեղացնում է ճարպագեղձերի աշխատանքը, հետևաբար, որպես տոնիկ ավելի հարմար է օգտագործել անանուխի թուրմից, վարունգի կամ կիտրոնի հյութից և կանաչ թեյից պատրաստված սառցե խորանարդիկներ:

 - рис.3

Գարնանը ցերեկային խնամքը պետք է կատարվի ուլտրամանուշակագույն ֆիլտրեր ունեցող կոսմետիկ միջոցներով: Բավական կլինի SPF 10-15-ը, քանի դեռ արևն այդքան ակտիվ չէ, ինպես ամռանը:
Իսկ որպեսզի մաշկը ցերեկն առողջ տեսք ունենա, գիշերը դրան լավ սնուցում է պետք: Գարնանը չոր մաշկին անհրաժեշտ են բուսական յուղեր, օրինակ, նուշի, ավոկադոյի, ծիրանի, ժոժոբա կամ սոյայի գլիցերին:

 - рис.4

Յուղոտ մաշկի գիշերային քսուկը պետք է պարունակի նվազագույն չափով ճարպեր, ավելի լավ է ընտրել գելային տարբերակի կոսմետիկ միջոց: Բացի այդ, ցանկալի է, որ դրա կազմում լինեն հանգստացնող բաղադրիչներ՝ ալանթոին, բիսաբոլոլ, վաղենակ: Նորմալ մաշկին խորհուրդ է տրվում օգտագործել հեղուկ խոնավեցնող քսուկներ, իսկ խառը տեսակի մաշկին՝ միանգամից երկու միջոց: Т-հատվածին քսում են յուղոտ մաշկի համար նախատեսված քսուկ, իսկ պարանոցին և այտերին՝ չոր մաշկի միջոց:

 - рис.5

Գարնանը դեմքի խնամքն անհնարին է առանց բանջարեղենային և մրգային դիմակների: Ձիթապտղի յուղը մեղրով, կիտրոնահյութով և մանրացված վարսակափաթիլներով դիմակն ունիվերսալ տարբերակ է: Որպես դիմակների հիմք կարելի է օգտագործել բանանը, թուրինջը, խնձորը և այլ մրգեր ու բանջարեղեն:

 - рис.6

Պետք է կարողանալ պահպանել 8-ժամյա քնի ռեժիմը, ինչպես նաև հանգստանալ, զբոսանքների և արշավների մեկնել, հաճախ լինել բնության գրկում, որ մաշկը կրկին փայլի առողջությամբ: -0-