5 նշան, որոնք վկայում են օրգանիզմում վիտամինների պակասի մասին

02.01.2021, 19:17
5 նշան, որոնք վկայում են օրգանիզմում վիտամինների պակասի մասին
5 նշան, որոնք վկայում են օրգանիզմում վիտամինների պակասի մասին
ԵՐԵՎԱՆ, 2 հունվարի./Նովոստի-Արմենիա/. Մարդու օրգանիզմը, կարելի է ասել, ողջ տիեզերքի ամենախելացի և ամենաբարդ մեքենան է: Եթե այն ինչ-որ բանի կարիք ունի, ապա ինչպես մի մեծ էկրանի վրա, այն դուրս է բերում այդ մասին տեղեկատվությունը: Վիտամինների պակասը ևս արտահայտվում է բավական ակնհայտ հակտանիշներով, այնպես, որ մարդ կարող է ինքնուրույն հասկանալ, որ պետք է սննդակարգի մեջ փոփոխություններ մտցնել:

Don’t panic կայքը ներկայացնում է վիտամինների պակասի 5 նշաններ, ինչպես նաև խորհուրդներ, թե ինչպես է պետք գործել այս կամ այն նշանի դեպքում: 

Ճաքեր բերանի անկյուններում

Օրգանիզմում առկա է երկաթի, ցինկի, վիտամիններ B3-ի, B2-ի և B12-ի պակաս:
Այս վիտամինների պակասն առավել հաճախ հանդիպում է բուսակերների մոտ: Մարմինը չի ստանում երկաթի և ցինկի անհրաժեշտ քանակը: Այս խնդիրը լուծելը շատ հեշտ է: Պետք է թռչնամիս, սաղմոն, թունա, ձու, ոստրե և կակղամորթեր օգտագործել: Կարելի է նաև գետնանուշ, լոբազգիներ և ոսպ ուտել: Երկաթի ներծծումն ուժեղանում է C վիտամինով, որն օգնում է նաև պայքարել վարակների դեմ, ուստի այս սննդամթերքը կարելի է համատեղել բրոքոլիի, կարմիր պղպեղի և ծաղկակաղամբի հետ:

 - рис.1


Ակնեանման կոներ ձեռքերի և ազդրերի վրա

Օրգանիզմում առկա է անփոխարիների ճարպաթթուների, A և D վիտամինների պակաս: Պետք է նվազեցնել տրանսճարպերի օգտագործումը և բարձրացնել առողջ ճարպերի կուտակումը: Սննդակարգում ավելի շատ օգտագործեք սաղմոն և սարդինա, ընկույզ և նուշ: A վիտամին ստանալու համար անհրաժեշտ է օգտագործել կանաչեղեն և բանջարեղեն՝ գազար, քաղցր կարտոֆիլ և կարմիր պղպեղ: Վերջիններս օրգանիզմին կտան բետա-կարոտին, որից այն կստանա A վիտամին:

 - рис.2

Կարմիր ցան դեմքի վրա և մազաթափություն

Օրգանիզմը բիոտինի կարիք ունի: Բիոտինը (В7) հայտնի է որպես մազերի գլխավոր վիտամին: Մինչ մեր մարմինը А, D, Е, К ճարպալուծվող վիտամինների պաշարներ է պահպանում, В խմբի վիտամինների մեծ մասը պետք է անընդհատ լրացնել: Անհրաժեշտ է ավելի շատ սաղմոն, ավոկադո, սունկ, ծաղկակաղամբ, սոյա, ընկույզ, մալինա, բանան և պատրաստված ձու ուտել:

 - рис.3

Վերջույթների ծակծկոց և թմրածություն

Օրգաիզմը B9, В6, В12 վիտամինների կարիք ունի: Այս խնդիրն անմիջականորեն կապված է ծայրամասային նյարդերի հետ, որոնց վերջավորությունները մոտենում են մաշկին: Նշված ախտանշանները կարող են միավորվել անհանգստության, դեպրեսիայի, հոգնածության և հորմոնային դիսբալանսի հետ: Հարկավոր է ավելի շատ սպանախ, ծնեբեկ, ճակընդեղ, լոբի և թուրինջ ուտել: Սննդակարգի մեջ կարելի է ներառել նաև հավկիթ, ութոտնուկ, միդիա, կակղամորթ, ոստրե և թռչունի միս ուտել:

 - рис.4

Ազդրերի և սրնքամկանի ջղաձգումներ

Օրգանիզմը մագնեզիումի, կալցիումի և կալիումի կարիք ունի: Հաճախ կրկնվող ջղաձգումները վկայում են, որ օրգանիզմը կալցիումի և մագնեզիումի կարիք ունի: Բացի այդ, դա կարող է տեղի ունենալ նաև, եթե ջանասիրաբար և շատ մարզվում եք. հանքանյութերը մեծ քանակով դուրս են գալիս օրգանիզմից քրտնարտադրության ժամանակ: Հարկավոր է ավելի շատ բանան, նուշ, պնդուկ, բրոքոլի և սպանախ ուտել: -0-

 - рис.5