Հղիները պե՞տք է պատվաստվեն կորոնավիրուսի դեմ, թե՞ ոչ․ պարզաբանում է ԱՆ-ն

15.08.2021, 14:53
ԱՆ-ն պարզաբանում է՝ արդյոք հղիները պետք է պատվաստվեն կորոնավիրուսի դեմ
Հղիները պե՞տք է պատվաստվեն կորոնավիրուսի դեմ, թե՞ ոչ․ պարզաբանում է ԱՆ-ն

ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի․/Նովոստի-Արմենիա/․ Ապացուցված է, որ COVID-19-ով վարակված հղիները հիվանդության ծանր ընթացքի զարգացման ավելի բարձր ռիսկի խմբում են, քան վերարտադրողական տարիքի այլ կանայք: 

Ինչպես հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) զգուշացնում է, որ հղիության ընթացքում COVID-19-ը կարող է վաղաժամ ծննդաբերության և նորածինների շրջանում առողջական խնդիրների պատճառ դառնալ, մասնավորապես՝ անհաս նորածինների ինտենսիվ թերապիայի միջամտության։ 35 և բարձր տարիքի, ինչպես նաև մարմնի զանգվածի բարձր ինդեքս կամ ուղեկցող հիվանդություններ (շաքարային դիաբետ, հիպերտոնիա) ունեցող հղիները գտնվում են կորոնավիրուսային հիվանդության ծանր ընթացքի, լուրջ բարդությունների զարգացման ռիսկի խմբում։ 

ԱՀԿ-ն պատվաստումից առաջ հղիության թեստ իրականացնելու անհրաժեշություն չի տեսնում: Միաժամանակ, խորհուրդ չի տալիս նաև պատվաստման պատճառով հետաձգել հղիության պլանավորումը կամ ընդհատել այն: 

Հղիների պատվաստումների արդյունավետության վերաբերյալ ուսումնասիրությունները, իհարկե, շարունակվում են, իսկ արդյունքները` պարբերաբար թարմացվում: Մինչ օրս կատարված զարգացման և վերարտադրողական տոքսիկալոգիայի հետազոտությունների արդյունքում` պատվաստանյութերի վնասակարության մասին տվյալներ չեն հայտնաբերվել: 

Ակնկալվում է, որ COVID-19-ի դեմ պատվաստումը նույն ազդեցությունը կունենա հղիների շրջանում, ինչ որ նույն տարիքային խմբի ոչ հղի կանանց դեպքում է: 

ԱՀԿ-ն խորհուրդ է տալիս հղիներին տրամադրել COVID-19-ով վարակվելու հնարավոր ռիսկերի մասին անհրաժեշտ տեղեկատվություն:-0-