«Հայրիկս կհպարտանար». Քիմ Քարդաշյանը Հայոց ցեղասպանության թեման շեշտադրելու առաքելություն է ստանձնել

09.07.2019, 20:33
Քիմը նամակ է գրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փեսային` գործարար Ջարեդ Քուշներին` կոչ անելով քննարկել այդ թեման։
«Հայրիկս կհպարտանար». Քիմ Քարդաշյանը Հայոց ցեղասպանության թեման շեշտադրելու առաքելություն է ստանձնել

ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը նշել է, որ ցանկանում է իր ուշադրությունը շեշտադրել Հայոց ցեղասպանության թեմայի վրա։

Загружается новость ... "Лево"

Նրա խոսքով, վերջերս նա նամակ է գրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փեսային` գործարար Ջարեդ Քուշներին` կոչ անելով քննարկել այդ թեման, գրում է dailymail.co.uk–ը։

«Ուզում եմ դա դարձնել իմ առաքելությունը։ Հայրս այնքան հպարտ կլիներ», – գրել է Քարդաշյանը։

Նշենք, որ Քիմի հայրը` Ռոբերտ Քարդաշյանը, ամերիկահայ էր։–0–