Հայկական սեր. Օլգա Բուզովան Դավիթ Մանուկյանի հետ մեկնել է Ալպեր` ամանորյա հանգստի (ՎԻԴԵՈ)

30.12.2019, 12:49
Հայկական սեր. Օլգա Բուզովան Դավիթ Մանուկյանի հետ մեկնել է Ալպեր` ամանորյա հանգստի. ՎԻԴԵՈ
Հայկական սեր. Օլգա Բուզովան Դավիթ Մանուկյանի հետ մեկնել է Ալպեր` ամանորյա հանգստի (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 30 դեկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Աստղային զույգ Օլգա Բուզովան և Դավիթ Մանուկյանն օրերս հրապարակեցին, որ սիրային կապի մեջ են։

Սիրահարները մեկնել են Կուրշևել`Ամանորը տոնելու համար, հաղորդում է «Կոմսոմոլսկայա պրավդան»։

Բուզովան անգամ հրաժարվել է մասնակցել կորպորատիվ երեկույթներին։

«Ուզում եմ նշել, որ այս տարին ինձ համար բարդ էր, սակայն արդյունավետ...Երկար էի մտածում` մնալ ու աշխատե՞լ ամանորյա գիշերը և տոներին, թե՞ հանգստանալ։ Եվ գիտե՞ք ինչ, ես իսկապես հասկացա, որ հանգստի կարիք ունեմ։ Ուզում եմ պարզապես վայելել կյանքը և հասցնել ապրել։ Սիրում եմ», – գրել է երգչուհին իր բլոգում։

Իսկ արդեն մի քանի ժամ հետո Բուզովան սիրեցյալի` Դավիթ Մանուկյանի հետ, մեկնել է Ֆրանսիա, որտեղ մեկ տարի առաջ վիճել էր քրոջ` Աննայի հետ։

«Ասում էի չէ, որ անպայման վերադառնալու եմ այս հեքիաթային վայրը։ Երջանիկ եմ կրկին այստեղ գտնվելու համար», – գրել է Բուզովան` հրապարակելով լուսանկար ձնածածկ Ալպերի ֆոնին։

Դավիթն իր հերթին Instagram–ի Stories–ում հրապարակել է տեսանյութ Բուզովայի հետ, որտեղ երևում է, որ երիտասարդները, փափուկ խալաթներով, դուրս են եկել պատշգամբ ու երգում են։

Երկրպագուներին դա շատ է դուր եկել։ Վերջապես Օլյան դադարել է թաքցնել իր զգացմունքները և ստացել է այն, ինչի մասին երկար ժամանակ երազել է։

Օգտատերերը տեղյակ են, որ Կուրշևելը Բուզովային համար նշանակալի վայր է։ Մեկ տարի առաջ նա այստեղ հանգստացել է իր կրտսեր քրոջ` Աննայի հետ։ Այն ժամանակ աղջիկները դահուկային հանգստավայր էին եկել տաք Մալդիվներից` ընկերուհիների հետ Օլյայի 33–ամյակը նշելու համար։ Արձակուրդի ընթացքում քույրերը հրապարակում էին համատեղ լուսանկարներ, որոնց մեջ միմյանց անվանում էին «սիրելիներ» և «հարազատներ»։ Սակայն արձակուրդի վերջում քույրերը, կարծես, վիճեցին։ Համենայն դեպս նման եզրահանգման էին եկել օգտատերերն` իմանալով, որ ի տարբերություն Օլգայի, ով Մոսկվա է վերադարձել բիզնես կարգով, Անյա Բուզովան ստիպված է եղել սահմանափակվել էկոնոմ կարգով։ Բացի այդ, Անյան դադարել է հետևել Բուզովայի էջերին սոցցանցերում։ Աղջիկները դադարել են շփվել, իսկ հանրությունը մտածում էր, թե ինչ սև կատու է անցել հարազատ քույրերի միջև Ալպերում։ Օլգան հրապարակային կերպով անտեսել է քրոջ կյանքում տեղի ունեցող բոլոր իրադարձությունները, իսկ քույրը դադարել է հրապարակել համատեղ լուսանկարներ և Օլգան ուղղված աջակցության խոսքեր։–0–