Հայկական ծագումով ազդեցիկ ռուսները ներառվել են GQ ամսագրի թոփ 150–ում

26.06.2019, 10:25
Հայկական ծագումով ազդեցիկ ռուսները ներառվել են GQ  ամսագրի թոփ 150–ում:
Հայկական ծագումով ազդեցիկ ռուսները ներառվել են GQ  ամսագրի թոփ 150–ում

ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի./Նովոստի–Արմենիա/. GQ տղամարդկանց համար նախատեսված հայտնի ամսագիրը հրապարակել է Ռուսաստանի 150 ամենաազդեցիկ մարդկանց 2019թ.–ի ցանկը, որում ներառվել են տարբեր ոլորտները ներկայացնող հայազգի գործիչներ։

«Պետության առաջին անձն ու վերջին իրադարձությունների գլխավոր հերոսները, որոնք ամեն օրում փոխում են մեր իրականությունը», – այսպես են բնութագրել ցանկում ներառված անձանց։

Ամենաազդեցիկ ռուսների ցանկում ներառվել են, մասնավորապես, ՌԵՍՈ ապահովագրական կայսրության հիմնադիր Սերգեյ Սարկիսովը (Բիզնես բաժին), iMall.eu շոփինգ–սթարթափի հիմնադիր Մարտին Ավետիսյանը (Նորաձևություն), «Էրմիտաժի» տնօրեն Միխայիլ Պիոտրովսկին (Մշակույթ), ռեստորատորներ Արամ Մնացականովն ու Ալեքսանդր Օգանեզովը (Սնունդ), բյուրեղագետ, հանքաբան, քիմիկոս և Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի պրոֆեսոր Արտյոմ Օգանովը (Տեխնոլոգիաներ), «Տարվա եղանակներ» կենտրոնի տնօրեն Լիլիթ Ադիբեկյանը։–0–