Հայաստանում մանկատների 133 շրջանավարտ բնակարան գնելու հավաստագրեր է ստացել

07.05.2020, 16:48
Հայաստանում մանկատների 133 շրջանավարտ բնակարան գնելու հավաստագրեր է ստացել
Հայաստանում մանկատների 133 շրջանավարտ բնակարան գնելու հավաստագրեր է ստացել
ԵՐԵՎԱՆ, 7 մայսիս․ /Նովոստի-Արմենիա/․ 2019 թ․-ին մանկատների 133 շրջանավարտ բնակարան գնելու հավաստագրեր է ստացել, հինգշաբթի խորհրդարանում ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը:

«2019 թվականին սկսվել է մանկատների շրջանավարտներին հավաստագրերի տրամադրման գործընթացը: 1.9 միլիարդ դրամ է հատկացվել ծրագրի բյուջեից, որն ուղղված է կենսական պայմանների բարելավմանը», - ասաց նա:

Նախարարի խոսքով՝ անցյալ տարի կառավարությունը կատարել է այն խոստումը, որը տրվել էր դեռևս 2003 թվականին:

«Այսօրվա դրությամբ՝ 133 քաղաքացիների տրվել են հավաստագրեր, և այդ գործընթացը կտևի մինչև 2020 թվականի դեկտեմբեր», - ասաց Բաթոյանը: -0-