Գիտնականները գտել են կորոնավիրուսը 25 վայրկյանում ամբողջությամբ ոչնչացնելու միջոց

26.06.2020, 15:40
Գիտնականները գտել են կորոնավիրուսը 25 վայրկյանում ամբողջությամբ ոչնչացնելու միջոց
Գիտնականները գտել են կորոնավիրուսը 25 վայրկյանում ամբողջությամբ ոչնչացնելու միջոց

ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Հատուկ լամպերի ուլտրամանուշակագույն ճառագայթումն արդյունավետ ապաակտիվացնում է SARS-CoV-2 վիրուսը։

Загружается новость ... "Лево"

Սա հաստատվել է Բոստոնի համալսարանի ինֆեկցիոն հիվանդությունների ազգային լաբորատորիայի (NIEDL) ուսումնասիրությունների արդյունքում, որոնք անցկացվել են Signify լուսավորության ոլորտի առաջատար ընկերության հետ համատեղ, գրում է rg.ru–ն։

Մի խումբ գիտնականներ, բժիշկ Էնթոնի Գրիֆիթսի գլխավորությամբ, կատարել են փորձարկում։ Նրանք վիրուսակիր նյութը մշակել են Signify լամպերի ուլտրամանուշակագույն ճառագայթման տարբեր չափաբաժիններով և գնահատել են, թե որքան արագ է ընթացել վիրուսի ապաակտիվացման պրոցեսը։

5 մեգաջոուլ/սմ2 չափաբաժնի դեպքում SARS-CoV-2 վիրուսի տարածումը 6 վայրկյանում նվազել է 99 տոկոսով։ 22 մեգաջոուլ/սմ2 չափաբաժնի դեպքում վիրուսը գրեթե ամբողջությամբ ոչնչացել է 25  վայրկյանում։–0–