Եղունգները կարող են «պատմել» մարդու հիվանդությունների մասին

23.03.2020, 21:57
Իսկ դուք գիտե՞ք, որ մարդու հիվանդությունները հնարավոր է պարզել եղունգների գույնի միջոցով
Եղունգները կարող են «պատմել» մարդու հիվանդությունների մասին

ԵՐԵՎԱՆ, 23 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Մարդու հիվանդությունները հնարավոր է պարզել եղունգների գույնի միջոցով։ Այս մասին նշում են բժիշկները, հաղորդում է medikforum.ru–ն։

Բժիշկները նշել են, թե ինչ նշաններ են վկայում այս կամ այն հիվանդության մասին։

Այսպես, նրանց խոսքերով, ձեռքերի եղունգների դեղին գույնը վկայում է այն մասին, որ դուք յուղոտ սննդի սիրահար եք։ Իսկ յուղոտ սնունդը, որպես, կանոն, հարված է առաջին հերթին լյարդին, ինչը հանգեցնում է այդ օրգանի պաթոլոգիաների։

Загружается новость ... "Лево"

Դեղնած եղունգների ևս մեկ պատճառն այն է, որ մարդը հաճախ ծխում է։

Կապտավուն եղունգները վկայում են այն մասին, որ հարկավոր է դիմել սրտաբանի, քանի որ հնարավոր են սրտանոթային համակարգի խնդիրներ։ Եղունգի նման գույն ունեն օրգանիզմում թթվածնի պակասով տառապող մարդիկ։

 Եղունգի տակի սպիտակ բծերը հայտնվում են օրգանիզմում երկաթի և մի շարք վիտամինների պակասի պատճառով։ Ուռուցիկ եղունգները վկայում են այն մասին, որ մարդն ունի շնչառական համակարգի խնդիրներ։–0–