«Ձեր աղոթքների կարիքն ունեմ». Անդրեն հիվանդանոցում է (ՖՈՏՈ)

24.03.2022, 11:51
«Ձեր աղոթքների կարիքն ունեմ». Անդրեն հիվանդանոցում է. ՖՈՏՈ
«Ձեր աղոթքների կարիքն ունեմ». Անդրեն հիվանդանոցում է (ՖՈՏՈ)
ԵՐԵՎԱՆ, 24 մարտի./Նովոստի-Արմենիա/. Հայտնի երգիչ Անդրեն հիվանդանոցում է:

Նա Instagram-ի Stories բաժնում լուսանկարներ է հրապարակել ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Գլենդեյլ քաղաքի հիվանդանոցից:

«Ձեր աղոթքների կարիքն ունեմ», - գրել է Անդրեն լուսանկարին կից:

 - рис.1

Ավելի ուշ նա ևս մեկ լուսանկար է հրապարակել Stories բաժնում:

«Այսօր կյանքի և մահվան շեմին էի, բայց Աստված նորից ինձ պարգևեց կյանք... Շնորհակալ եմ», - գրել է երգիչը:

 - рис.2

Նա լուսանկարները հրապարակել է իր «Սերը չի վերջանում» երգի հնչյունների ներքո: Երգիչը, սակայն, չի մանրամասնել, թե ինչ առողջական խնդիրներ ունի:-0-