Կալիֆոռնիայի ջրերում լույս արձակող դելֆինների են նկարահանել (ՎԻԴԵՈ)

27.04.2020, 23:23
Կալիֆոռնիայի ջրերում լույս արձակող դելֆինների են նկարահանել․ ՎԻԴԵՈ
Կալիֆոռնիայի ջրերում լույս արձակող դելֆինների են նկարահանել (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի․ /Նովոստի-Արմենիա/․ Կալիֆոռնիացի լուսանկարիչը լույս տվող դելֆինների է նկարահանել։ Իրականում լույս արձակում են ոչ թե դելֆինները, այլ բիոլյումինեսցենտ ջրիմուռները, բայց, միևնույն է, դա աներևակայելի գեղեցիկ տեսարան է։ Այս մասին հայտնում է nat-geo.ru-ն։

Загружается новость ... "Лево"
Կալիֆոռնիացի լուսանկարիչ Պատրիկ Քոյնին հաջողվել է հազվագյուտ և հմայիչ տեսարան նկարահանել: Նա Կալիֆոռնիա նահանգի Նյուպորտ լողափի մոտակայքում նավով գնացել է հատուկ գիշերային ճանապարհորդության, և մի քանի ժամ փնտրելուց հետո գտել դելֆինների մի խումբ, որոնք լողացել են բիոլյումինեսցենտ ջրիմուռների միջով: Ըստ Քոյնի, դա եղել է իր կյանքի ամենակախարդական գիշերը: Լուսանկարիչը նշել է, որ այդ կադրերը ստանալու համար պահանջվել են իդեալական պայմաններ և հազվադեպ հաջողություն: 

Առափնյա տարածքներում բիոլյումինեսցիան առաջանում է միկրոսկոպիկ օրգանիզմներից, որոնք կոչվում են դինոֆլագելատներ ( Dinoflagellata ): Այս փոքր ծովային «բոցավառվող բույսերը» պլանկտոնային ընտանիքի անդամ են, և նրանք շատ զգայուն են ցանկացած շարժման նկատմամբ: Այնքան, որ երբ ինչ-որ մեկը դիպչում է նրանց, յուրաքանչյուր բջիջ արտանետում է մինչև 100 միլիվայրկյան տևողությամբ լույսի մի կայծ, գրեթե անվտանգության ազդանշանի նման:-0-