412.28
5.13
389.42
-4
Եղանակը Երևանում
Հայ

Բրիտանացի բժիշկը բացատրել է, թե ինչու են մահանում կորոնավիրուսի դեմ պատվաստվածները

16:04
09 Նոյեմբերի 2021

ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Բրիտանացի բժիշկ և Առողջապահության ոլորտի անվտանգության գործակալության գլխավոր բժշկական խորհրդատու Սյուզան Հոփքինսն ընդգծել է, որ կորոնավիրուսից մահանում են հիմնականում չպատվաստվածները, բայց նաև նշել է, որ կորոնավիրուսի պատվաստում արած մարդիկ կարող են մահանալ պատվաստման ժամանակ իմունային պատասխանի աստիճանական թուլացման հետևանքով, հաղորդում է ՏԱՍՍ–ը` հղում անելով The Independent–ին։

«Մենք նախկինի պես գրանցում ենք մահեր հիմնականում չպատվաստված բնակչության շրջանում, բայց պատվաստվածների խմբում ևս կան մահեր ավելի հաճախ թուլացած իմունային արձագանքի հետևանքով (որը ստացվել է կորոնավիրուսի դեմ պատվաստման արդյունքում, խմբգր.)», – նշել է Հոփքինսը։

Նրա խոսքով, պատվաստումից հետո մահացու ելքերի մեծ մասը գրանցվում է տարեց մարդկանց շրջանում, հատկապես 70 տարեկանից բարձր, ինչպես նաև բժշկական ցուցումներով խոցելի մարդկանց շրջանում։

Բժիշկը ռիսկի խմբի մարդկանց խորհուրդ է տվել վերապատվաստվել։ The Independent–ը գրում է, որ այդ մարդիկ, ինչպես նաև 50 տարեկանից բարձր անձինք կարող են ստանալ պատվաստանյութի երրորդ դեղաչափը երկրորդ դեղաչափից վեց ամիս անց։

«Եթե մարդիկ չեն պատվաստվում, ապա մեզ սպասվում է երկար և դժվար ձմեռ», – եզրափակել է Հոփքինսը։

Հրատարակությունը նշել է, որ, Առողջապահության ազգային ծառայության տվյալներով, 80 տարեկանից բարձր բրիտանացիների ավելի քան 70%–ը և 50 տարեկանից բարձր քաղաքացիների մոտ 60%–ն արդեն կատարել է լրացուցիչ պատվաստում։

Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսի դեմ պատվաստման առաջին դեղաչափը ստացել է մոտ 50,3մլն մարդ (67մլն բնակչության ավելի քան 75%–ը), ամբողջական պատվաստում է անցել ավելի քան 45,8 միլիոնը (68%)։ Լրացուցիչ պատվաստում ստացել է 10,3մլն բրիտանացի։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
11:23
22 Փետրվարի 2023
ԱՄՆ քաղաքացի Անդրե Խաչատուրյանը ՌԴ–ում դատապարտվել է 8 տարվա ազատազրկման
ԱՄՆ քաղաքացի Անդրե Խաչատուրյանը ՌԴ–ում դատապարտվել է 8 տարվա ազատազրկման
10:58
20 Փետրվարի 2023
Facebook–ում և Instagram–ում օգտահաշիվների իսկության ստուգումը վճարովի կդառնա
Facebook–ում և Instagram–ում օգտահաշիվների իսկության ստուգումը վճարովի կդառնա
15:40
06 Փետրվարի 2023
Ի՞նչ անել երկրաշարժի ժամանակ. ԱԻՆ–ի ուղեցույցը
Այս քայլերը կարող են փրկել ձեր կյանքը երկրաշարժի ժամանակ. ուղեցույց
19:37
03 Փետրվարի 2023
Հարթեցնում ենք կնճիռները. 3 յուղ դեմքի մաշկի ծերացման դեմ
Ներկայացնում ենք յուղեր, որոնք հզոր միջոցներ են մաշկի ծերացման դեմ պայքարում
15:54
31 Հունվարի 2023
Հրապարակվել է մթերքների ցանկը, որոնցից հետո ուտելու զգացումն ավելի է ուժեղանում
Դիետոլոգները մանրամասն ուսումնասիրել են այս մթերքները և պնդում են, որ դրանցից հետո սովի զգացումն էլ ավելի է ուժեղանում
14:43
31 Հունվարի 2023
ԱՄՆ–ում գտնվող Սուրբ Սարգիս հայկական եկեղեցին ճանաչվել է «Տարվա շինություն»
ԱՄՆ–ում գտնվող Սուրբ Սարգիս հայկական եկեղեցին հաղթող է ճանաչվել «ԱՄՆ-ի տարվա շինություն 2022» անվանակարգում
12:00
31 Հունվարի 2023
Մել Գիբսոնն այցելել է հայկական եկեղեցի (ՖՈՏՈ)
Աշխարհահռչակ դերասան Մել Գիբսոնն այցելել  է հայկական եկեղեցի. ՖՈՏՈ
21:09
29 Հունվարի 2023
Ռոնալդուի կինը տոնել է ծննդյան օրը հայկական ռեստորանում (ՖՈՏՈ)
Ռոնալդուի կինը՝  Ջորջինա Ռոդրիգեսը 29-ամյակը տոնել է հայկական ռեստորանում. ՖՈՏՈ
15:35
25 Հունվարի 2023
Մասնագետները նշել են, թե ում է հակացուցված մանդարինը
Բժիշկները նշել են, թե ում է հակացուցված մանդարինը
14:53
25 Հունվարի 2023
The Guardian–ը անդրադարձել է Ավստրալիայի բաց առաջնությունում Խաչանովի կողմից Արցախին աջակցելու թեմային
The Guardian-ը գրել է այն մասին, որ հայտնի թենիսիստ Կարեն Խաչանովն Ավստրալիայի բաց առաջնության ժամանակ աջակցել է Ադրբեջանի կողմից շրջափակման մեջ գտնվող Արցախին
10:37
24 Հունվարի 2023
Դդմի օգտակար հատկությունները
Շատերը գնահատում են դդումն իր օգտակար հատկությունների շնորհիվ։ Ներկայացնում ենք դրանցից մի քանիսը
15:35
23 Հունվարի 2023
Քիմ Քարդաշյանին պատկանող Skims ապրանքանիշի մասին դասընթացն ուսումնասիրում են Հարվարդի բիզնես դպրոցում (ՖՈՏՈ)
Հարվարդի բիզնես դպրոցում Քիմ Քարդաշյանին պատկանող Skims ապրանքանիշի մասին դասընթաց են ուսումնասիրում. ՖՈՏՈ