Բժիշկները պարզել են, թե ում համար է վտանգավոր կանաչ սոխը

18.05.2021, 14:35
Բժիշկները պարզել են, թե ում համար է վտանգավոր կանաչ սոխը
Բժիշկները պարզել են, թե ում համար է վտանգավոր կանաչ սոխը
ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Կանաչեղենը, հատկապես կանաչ սոխը, ամենաօգտակար մթերքներից է։ Բժիշկները, սակայն, նշում են, որ ոչ բոլորի համար է այն օգտակար։

Загружается новость ... "Лево"

Նրանց խոսքերով, որոշ դեպքերում կանաչ սոխը կարող է հանգեցնել առողջական խնդիրների։

Նրանց կարծիքով, սոխը հակացուցված է հիպերտոնիա կամ զարկերակային ճնշման տատանումներ ունեցող մարդկանց, գրում է medikforum.ru–ն։

Կանաչ սոխ խորհուրդ չի տրվում օգտագործել սրտի կամ երակային համակարգի խնդիրներ ունեցող մարդկանց, քանի որ այն կարող է հանգեցնել անոթների կծկումների։

Հղիները պետք է զգույշ լինեն կանաչ սոխ կամ սամիթ օգտագործելիս։

Առողջ մարդկանց խորհուրդ է տրվում օգտագործել օրական 5 ճյուղ կանաչ սոխ։ Այն պարունակում է օգտակար միկրոէլեմենտներ և վիտամիններ, որոնք թույլ են տալիս պայքարել անքնության դեմ, ամրապնդել նյարդային համակարգն ու լինել առույգ։–0–