Բանանից պատրաստվող հիանալի խոնավացնող դիմակ դեմքի համար

22.12.2019, 20:50
Ներկայացնում ենք բանանից պատրաստվող հիանալի խոնավացնող դիմակ դեմքի համար
Բանանից պատրաստվող հիանալի խոնավացնող դիմակ դեմքի համար

ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Բանանը պարունակում է մագնիում, կալիում և ֆոլաթթու, ինչն ապահովում է լավ հիդրատացիա։

Բանանից պատրաստվող դիմակն ու դրա հանգստացնող հատկությունը, թերևս, հենց այն է, ինչը հարկավոր է ձեր կոմբինացված մաշկին, գրում է fithacker.ru–ն։

Բանանը նաև արագացնում է արյան շրջանառությունը և խթանում է կոլագենի արտադրությունը, ինչն իր հերթին երիտասարդացնող ազդեցություն ունի։ Բացի այդ, բանանը բնական միջոց է, որը բուժում է չոր և ճաքճքած մաշկը։ Այս դիմակում օգտագործվում է նաև կաթը, որն ունի սնուցող և խոնավացնող ազդեցություն։

Загружается новость ... "Лево"

Անգամ Հռոմեական կայսրության ժամանակներում կանայք ամեն օր կազմակերպում էին կոսմետիկ պրոցեդուրաներ` օգտագործելով ավանակի գոլ կաթ։ Սակայն կաթ կամ ցանկացած տեսակի կաթնամթերք օգտագործելուց առաջ հարկավոր է համոզվել, որ դրանք թարմ են։

Եվ այսպես, բանանով և կաթով դիմակի համար մեզ անհրաժեշտ է.

1/3 բանան

1 ձու

1 թեյի գդալ մեղր

1 թեյի գդալ յուղոտ կաթ (մի օգտագործեք յուղազրկված կամ կիսով չափ յուղազրկված կաթ)

Պատրաստման եղանակը

Նախ պետք է եռման աստիճանի հասցնել կաթը, վերցնել ջեռոցի վրայից։ Կաթը սառելուց հետո հավաքել մակերեսին առաջացած փրփուրը։ Բանանը ճմռել թասիկի մեջ, ավելացնել ձու, մեղր և կաթի փրփուրը։ Քսուքը հարկավոր է քսել դեմքին, 10 րոպեից լվանալ գոլ ջրով։–0–