В վիտամինի գերդոզավորումը կարող է մահացու լինել

23.07.2021, 14:37
Ամերիկացի և թայվանցի գիտնականները ներկայացրել են В վիտամինի գերդոզավորման մահացու հետևանքները
В վիտամինի գերդոզավորումը կարող է մահացու լինել
ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. Ամերիկացի և թայվանցի գիտնականները ներկայացրել են В վիտամինի գերդոզավորման մահացու հետևանքները։

Загружается новость ... "Лево"

Lenta.ru–ի հաղորդմամբ, համապատասխան հետազոտությունը հրապարակվել է Journal of Clinical Oncology ամսագրում։

Ինչպես նշում են հեղինակները, В6 և В12 վիտամինների բարձր չափաբաժնի երկարաժամկետ օգտագործումը (օրական 20 միլիգրամ և 55 միկրոգրամ 10 տարվա ընթացքում) տղամարդկանց մոտ թոքերի քաղցկեղի զարգացման ռիսկային գործոններից է։ Այսպես, В6 վիտամինի գերդոզավորումը երեք անգամ ավելացնում է հիվանդության առաջացման հավանականությունը, իսկ В12–ի օգտագործումը` քառակի։

Գիտնականները նման եզրակացության են եկել, վերլուծելով հետազոտության տվյալները, որին մասնակցել է 50–76 տարեկան ավելի քան 77 հազար մարդ։ Հետազոտության մասնակիցները բնակվել են ԱՄՆ Վաշինգտոն նահանգում, հետազոտվել են 2000–2002 թթ.–ին և վերջին 10 տարում В վիտամինի օգտագործման մասին տվյալներ են ներկայացրել։

Գիտնականները նախատեսում են ուսումնասիրել նաև В վիտամինի գերդոզավորման ազդեցությունը կանանց առողջության վրա։ Նախնական տվյալներով, В վիտամինի գերդոզավորումը կանանց առողջական վիճակի վրա այդքան էլ բացասական ազդեցություն չի ունենում, որքան տղամարդկանց վրա։–0–