Արդյունավետ և հասանելի մթերքներ իմունիտետի ամրապնդման համար

24.04.2020, 20:44
Արդյունավետ և հասանելի մթերքներ իմունիտետի ամրապնդման համար
Արդյունավետ և հասանելի մթերքներ իմունիտետի ամրապնդման համար

ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի./Նովոստի-Արմենիա/. «Медик-Форум» պորտալը ներկայացնում է իրենց արդյունավետությունը դարեր ի վեր ապացուցած միջոցներ՝ իմունիտետի ամրապնդման համար, որոնք չեն զիջում կոճապղպեղին:

Կոճապղպեղը հարուստ է ֆիտոնցիդների պարունակությամբ, որոնք դրան հաղորդում են կծու համ և ճնշում վիրուսները:

Բայց այս կենսաբանորեն ակտիվ նյութերը պարունակվում են ոչ միայն կոճապղպեղի մեջ, այլև մեզ համար սովորական դարձած մթերքներում: Օրինակ, բողկի, սոխի, սխտորի և կաղամբի մեջ:

Բացի այդ, կոճապղպեղն ունի հակաբորբոքային հատկություններ, ինչն էլ այն օգտակար է դարձնում տարբեր տեսակի վարակների դեպքում: Սակայն կոճապղպեղից ոչ պակաս լավ է քրքումը, բացի այդ էլ այն պարունակում է հակաօքսիդանտներ, որոնք գործնականում չկան կոճապղպեղի մեջ: 

Շատ օգտակար նյութեր պարունակվում են լոլիկի և բուլղարական պղպեղի մեջ, ինչպես նաև հատապտուղների` հաղարջ, հապալաս, լոռամիրգ և ազնվամորի: Այն, ինչ պետք է հաշվի առնել այս դեպքում, այն է, որ վիտամինների, միկրոէլեմենտների և կենսաբանորեն ակտիվ նյութերի բոլոր այս բնական պահեստները դեղամիջոց չեն: Հետևաբար նրանք կարող են ամրապնդել իմունիտետը, բայց առողջական լուրջ խնդիրների դեպքում դուք պետք է խորհրդակցեք բժշկի հետ:-0-