Ամառային սննդակարգ. հինգ ոսկե կանոն

21.07.2019, 21:15
Ներկայացնում ենք ամառային սննդակարգ հինգ ոսկե կանոն։
Ամառային սննդակարգ. հինգ ոսկե կանոն
ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. Ամռանը ճիշտ սնվելու և օրգանիզմին չվնասելու հարցը միշտ արդիական է ամռանը։ Էնդոկրինոլոգ–սննդաբանների խոսքերով, դա շատ անհատական հարց է, և յուրաքանչյուրը դրան յուրովի է մոտենում, սակայն գոյություն ունեն ունիվերսալ խորհուրդներ, որոնք կօգնեն մեզ թեթև զգալ ամառային շոգ օրերին։

Կանոն 1

Вода в стакане

Ամառային սեզոնը ձմեռայինից տարբերվում է նրանով, որ ամռանն ավելի շատ ենք քրտնում, ինչի հետևանքով օրգանիզմն ավելի շատ ջուր է կորցնում։ Դա, թերևս, այն հանգամանքն է, որին պետք է առավել մեծ ուշադրություն դարձնել, հաշվի առնելով, որ երեխաներն այդ իմաստով ռիսկի խմբում են։ Հենց այդ պատճառով էլ, նախևառաջ, պետք է շատ ջուր խմել։ Օրգանիզմում ջրի պաշարների ավելացմանն օգնում է նաև մրգերի և բանջարեղենի օգտագործումը։ 

Կանոն 2

вода со льдом, лед

Ամռանն ընդունված է ծարավը հագեցնել ոչ թե պարզապես ջրով, այլ սառը ջրով, ինչի համար օգտագործում են սառույց։ Սառույցը ծորակի չեռացված ջուր է, ինչը շատ վտանգավոր է օրգանիզմի համար, քանի որ ոչ ոք չի կարող երաշխավորել ինֆեկցիաների բացակայությունը դրանում։ Հենց այդպիսի սառույցի օգտագործումը հաճախ դառնում է աղիքային ինֆեկցիաներով վարակվելու պատճառ։ Հենց այդ կանոնն է պետք պահպանել, Աբովյանի խոսքով, էկզոտիկ երկրներում հանգստանալու ընթացքում։

Կանոն 3

диета, питание, продукты, фрукты, овощи

Ամռանը պետք է թեթև սնվել, մասնավորապես, հնարավորինս շատ սեզոնային բանջարեղեն օգտագործել։ Կարծրատիպ կա, որ ամռանը շոգի և քրտնարտադրության պատճառով մարդը քաշ է կորցնում, սակայն դա այդպես չէ։ Ձմռանը մեր օրգանիզմը շատ կալորիա է ծախսում տաքանալու համար, իսկ ամռանն այդ կալորիաները չեն ծախսվում, այլ մնում են օրգանիզմում ճարպերի տեսքով։ Հետևաբար, ամռանն օրգանիզմը ճարպերի կարիք չունի, նախընտրելի է հրաժարվել ճարպոտ սննդից։ Միսը և մսամթերքը սննդաբանը խորհուրդ է տալիս օգտագործել շաբաթական 2-3 անգամ, իսկ ավելի լավ է դրանք փոխարինել թռչնամսով կամ ձկով

Կանոն 4

инжир фрукты

Ամռանը մրգերն օրգանիզմում ծանրության զգացումից ազատվելու և լավ վիճակում օրգանիզմը պահելու հիանալի միջոց է։ Բայց պետք է հիշել, որ մրգերը մեծ քանակությամբ գլյուկոզա են պարունակում, այդ իսկ պատճաոռվ դրանք պետք է օգտագործել սահմանափակ քանակությամբ կամ օրվա առաջին կեսին, հատկապես ավելորդ քաշ և շաքարախտ ունեցող մարդկանց։

Կանոն 5

болгарский перец, овощи

Ամռանը, ինչպես և ցանկացած այլ սեզոնին, պետք է պահպանել հիգիենայի և սանիտարական հիմնական նորմերը։ Շուկաներում և խանութներում գնեք բացառապես թարմ մրգեր և բանջարեղեն, իսկ օգտագործելուց առաջ լվացեք հոսող ջրի տակ։ Անպայման գնելիս ստուգեք ժամկետը, քանի որ ամռանն ինֆեկցիաները հատկապես արագ են տարածվում։ -0-