417.14
4.83
386.42
+16
Եղանակը Երևանում
Հայ

Տոն օրգանիզմի համար, կամ հետամանորյա բեռնաթափման օրեր

21:15
05 Հունվարի 2020
ԵՐԵՎԱՆ, 5 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Ամանորյա «ծույլ» տոները սթրես են օրգանիզմի համար, այդ իսկ պատճառով անմիջապես Նոր տարվա տոնակատարությունից հետո հարկավոր է օրգանիզմի համար ճիշտ բեռնաթափման օրեր կազմակերպել:

Դիետոլոգ Հասմիկ Աբովյանը խորհուրդ է տալիս առաջին հերթին ազատվել ամանորի ճաշատեսակների մնացորդներից և ժամկետանց մթերքից: «Ոչ մի դեպքում չի կարելի լրացուցիչ մշակել դրանք: Հիշեք` մեր մարմինը ամենաթանկն է, ինչ մենք ունենք, և այն աղբարկղ չէ` այնտեղ ժամկետանց մթերք նետելու համար», - ասաց նա մամուլի ասուլիսի ժամանակ:

Загружается новость ... "Лево"

Աբովյանի խոսքով, շատերը սխալմամբ կարծում են, թե կուշտ տոներից հետո ավելի լավ է մի քանի օր ոչինչ չուտել: Սակայն դիետոլոգը կտրականապես խորհուրդ չի տալիս հագեցվածության զգացումից նման կերպ ձերբազատվել:

«Միայն երիտասարդ առողջ մարդիկ, ովքեր առողջության հետ ոչ մի խնդիրներ չունեն, կարող են իրենց թույլ տալ ոչինիչ չուտել մեկ օրվա ընթացքում, բայց ոչ ավել, իսկ մնացած բոլորին սովը արգելված է: Ամենից ճիշտը հետամանորյա օրերին «ծանր» ուտելիքից զերծ մնալն է, հաճախ և փոքր բաժիններով սնվելը, շատ հեղուկ խմելը», - խորհուրդ տվեց նա:

Դիետոլոգը պնդում է, որ օրգանիզմը ծանրաբեռնվածությունից դուրս բերել կօգնի սուրճը, որն ազատում է ստամոքսում ծանրության զգացումից և խումհարից (ալկոհոլային խմիչքների չարաշահման դեպքում):

«Հետամանորյա օրերին սնվեք թեթև սնունդով, հրաժարվեք քաղցրից, ճարպոտ ուտեստներից, ավելի շատ բանջարեղեն, միրգ և կաթնամթերք կերեք», - ավելացրեց Աբովյանը:

Դիետոլոգի խոսքով, ավելորդ կիլոգրամները, որ շատերը կուտակում են տոների ժամանակ, ճարպ չէ, այլ` ավելորդ ջուր, որից օրգանիզմը չի հասցնում արագ ազատվել: Այդ իսկ պատճառով մեկ-երկու օր թեթև դիետան բավարար է նախկին կազմվածքը հետ բերելու համար:

Դիետոլոգը խստորեն խորհուրդ է տալիս առողջ սննդի սկզբունքներին հետևել ոչ միայն մի քանի օր, այլ` ողջ տարվա ընթացքում: -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
00:01
12 Մայիսի 2023
Ինչպե՞ս էր Brunette-ը պատրաստվում դուրս գալ Եվրատեսիլի բեմ ու ցնցել հանդիսատեսին (ՎԻԴԵՈ)
Brunette-ը հրապարակել է տեսանյութ՝ ցույց տալով, թե ինչպես էր պատրաստվում ցնցել եվրատեսիլյան հանդիսատեսին. ՎԻԴԵՈ
19:07
10 Մայիսի 2023
Թեյը կարող է վնասել առողջությանը. փորձագետները պարզաբանում են
Թեյը կարող է վնասել առողջությանը. փորձագետները պարզաբանում են
15:37
10 Մայիսի 2023
Արևելյան դիետա. -4 կգ 10 օրում
Հետևելով այս դիետային` դուք 10 օրում հեշտությամբ կազատվեք 4 կգ քաշից
14:18
08 Մայիսի 2023
Զգուշացե՛ք խաբեությունից. ԱՄՆ դեսպանատունը հայտարարություն է տարածել գրին քարտի խաղարկությունում շահելու վերաբերյալ
Զգուշացե՛ք խաբեությունից. ԱՄՆ դեսպանատունը հայտարարություն է տարածել գրին քարտի խաղարկությունում շահելու վերաբերյալ
11:17
03 Մայիսի 2023
Լույս աշխարհ է եկել Զեփյուռ Բրուտյանի և Պավել Պրիլուչնիի որդին (ՎԻԴԵՈ)
Լույս աշխարհ է եկել ռուս դերասան Պավել Պրիլուչնիի և դերասանուհի Զեփյուռ Բրուտյանի որդին. ՎԻԴԵՈ
14:18
02 Մայիսի 2023
Մահացել է հայտնի դիզայներ Վալենտին Յուդաշկինը
59 տարեկանում մահացել է հայտնի դիզայներ Վալենտին Յուդաշկինը
09:54
28 Ապրիլի 2023
Դետոքս կոկտեյլներ նիհարելու և օրգանիզմը մաքրելու համար
Դետոքս ըմպելիքների օգնությամբ կարելի է ոչ միայն ազատվել ավելորդ կիլոգրամներից, այլև մաքրել օրգանիզմը տոքսիններից, լավացնել դեմքի մաշկի գույնը, ինքնազգացողությունն ու տրամադրությունը։ Եվ այս ամենի համար հարկավոր է ընդամենը երկու օր։
19:15
21 Ապրիլի 2023
9 քայլ դեպի բարեկեցիկ կյանք
Եթե ցանկանում եք բարեկեցիկ կյանք, մի′ սպասեք, որ փողով ճամպրուկը կընկնի ձեր գլխին, գործեք: Եվ ամենից առաջ փոխեք ձեր հոգեբանությունը, հրաժարվեք կարծրատիպերից, փորձարկեք։ Թերևս այս հարցում ձեզ կօգնեն «Նովոստի–Արմենիա» գործակալության հրահանգները
13:40
12 Ապրիլի 2023
Ինչպես տարբերել իրական ՃՏՊ–ն խարդախությունից, կամ Հայաստանում ինչպես են գումար վաստակում ավտովթարների հաշվին
«Նովոստի–Արմենիա» գործակալությունն ու «Արմենիա Ինշուրանս» ապահովագրական ընկերությունը պարզաբանում են խարդախ սխեմաների հիմնական տեսակները, որպեսզքի դուք չդառնաք նման սխեմայի մասնակից և չհայտնվեք տհաճ իրավիճակում
12:45
07 Ապրիլի 2023
Ջենիֆեր Լոպեսը մերկ լուսանկար է հրապարակել և բացահայտել գեղեցկության գաղտնիքը (ՖՈՏՈ)
Ջենիֆեր Լոպեսը մերկ լուսանկար է հրապարակել և բացահայտել գեղեցկության գաղտնիքը. ՖՈՏՈ
18:25
23 Մարտի 2023
Գիտնականները պարզել են սրտի համար ամենաօգտակար բուսական ծագման մթերքը
Գիտնականները նշել են սրտի համար ամենաօգտակար բուսական ծագման մթերքը
16:37
23 Մարտի 2023
Բժիշկը նշել է, թե ում է հակացուցված գազարը
Բժիշկ–դիետոլոգн նշել է, թե որ հիվանդությունների դեպքում չարժե գազար օգտագործել