«Սրտակեր» Ստաս Միխայլովը համերգ կտա Երևանում

11.12.2018, 19:37
«Սրտակեր» Ստաս Միխայլովը համերգ կտա Երևանում:
«Սրտակեր» Ստաս Միխայլովը համերգ կտա Երևանում

ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Ռուս հայտնի երգիչ Ստաս Միխայլովը համերգ կտա Երևանում, որը տեղի կունենա ապրիլի 2–ին Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։

Համերգի կազմակերպիչները խոստանում են, որ հանդիսատեսը Միխայլովին կտեսնի ինչպես արդեն հարազատ դարձած ոճում, այնպես էլ նոր կերպարով` փիլիսոփա, երազող, պանդուխտ։ Համերգի ժամանակ կհնչեն ոչ միայն հիթեր, որոնք արդեն ավելի քան տասը տարեկան են, այլև արտիստի տրամադրությունն ու ներաշխարհն արտացոլող նոր ստեղծագործություններ։

«Նովոստի–Արմենիա» գործակալությունը համերգի ինֆորմացիոն հովանավորն է։–0–