Ռուսաստանում ընտրել են լավագույն էսկիմոն

19.06.2019, 13:39
Ռուսաստանում ընտրել են լավագույն էսկիմոն:
Ռուսաստանում ընտրել են լավագույն էսկիմոն

ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. «Ռոսկոնտրոլ» սպառողների միության համառուսական փորձագիտական կենտրոնն ուսումնասիրել է փայտիկով էսկիմոները և նշել պաղպաղակի լավագույն ապրանքանիշերը, հայտնում է lenta.ru-ն:

Ընդհանուր առմամբ, ուսումնասիրվել է փայտիկով 7 տարբեր էսկիմո` «Вологодский пломбир», «Коровка из Кореновки», «Снежное лакомство», «Чистая линия», «ГОСТОВский пломбир», «Свитлогорье» и «Выбор Кремля».

«Ռոսկոնտրոլը» խորհուրդ է տվել միայն վերջին 4-ը։

Загружается новость ... "Лево"

Այսպես, «Вологодский пломбир»–ը ներառվել է սև ցուցակում անվտանգության կանոնների խախտման պատճառով (պաղպաղակում հայտնաբերել են աղիքային ցուպիկ) և այն պատված է ոչ շոկոլադե ջնարակով:

Հետազոտողները նաև պարզել են, որ ««Снежное лакомство»–ն ընդհանրապես պլոմբիր չէ, քանի որ առնվազն 70 տոկոսով բաղկացած է արմավենու յուղի հիման վրա պատրաստված կաթնային ճարպի փոխարինիչից:

«Коровка из Кореновки» պաղպաղակը նույնպես խորհուրդ են տվել հանել վաճառքից, քանի որ այդ պաղպաղակի ջնարակը շոկոլադե չէ, չնայած փաթեթավորման վրա հակառակն է գրված:-0-