Ռուսական НТВ հեռուստաալիքը պատմել է Քիմ Քարդաշյանի ֆենոմենի մասին (ՎԻԴԵՈ)

23.10.2019, 13:18
Ռուսական НТВ հեռուստաալիքը հաղորդում է ցուցադրել ռեալիթի շոուի ամերիկահայ աստղ և բիզնես լեդի Քիմ Քարդաշյանի մասին:
Ռուսական НТВ հեռուստաալիքը պատմել է Քիմ Քարդաշյանի ֆենոմենի մասին (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Ռուսական НТВ հեռուստաալիքը հաղորդում է ցուցադրել ռեալիթի շոուի ամերիկահայ աստղ և բիզնես լեդի Քիմ Քարդաշյանի և նրա խելահեղ հայտնի լինելու ֆենոմենի մասին:

Աշխարհի ամենահայտնի կանանցից մեկի` Քիմ Քարդաշյանին նվիրված հեռուստահաղորդումը ցուցադրվել է նրա ծննդյան օրը (հոկտեմբերի 21-ին):

Հաղորդման հեղինակը հիշեցնում է, որ Քարդաշյանը ներքնազգեստի Skims սեփական ապրանքանիշի վաճարքի 5 րոպեների ընթացքում վաստակել է 2 մլն դոլար:

Հաղորդման հեղինակը մանրամասն պատմում է Քարդաշյանի ծնողների և քույրերի մասին, նրա բիզնեսի ստեղծման պատմությունը և ռեփեր Քանյե Ուեսթի հետ ամուսնության մասին:-0-

Վիդեոն այստեղ: