Մինչև 2023 թ.-ը Հայաստանում կմշակվի դպրոցական առարկանների նոր ցանկ. նախարար

31.01.2019, 16:23
Հայատանի դպրոցներում բոլոր դասավանդվող առարկաները կվերանայվեն:
Մինչև 2023 թ.-ը Հայաստանում կմշակվի դպրոցական առարկանների նոր ցանկ. նախարար

ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի. /Նովոստի-Արմեիա/. Հայատանի դպրոցներում բոլոր դասավանդվող առարկաները կվերանայվեն, հինգշաբթի կառավարության նիստից հետո ասաց ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունը:

«Բազմաթիվ բողոքներ կան ծանրաբեռնվածության, ծրագրերի անհամապատասխանության, նույն բովանդակությամբ տարբեր առարկաների ուսուցման վերաբերյալ: Ծնողները շատ են բողոքում, որ իրենց երեխաները չափազանց ծանրաբեռնված են», - ասաց նա` նշելով, որ կվերանայվեն բոլոր առարկաների ծրագրերը, այդ թվում` շախմատը:

Ըստ նախարարի, կան դասագրքերի հետ կապված խնդիրներ, և քննարկվում է երկհատոր դասագրքերի ստեղծման տարբերակը, երբ առաջին կիսամյակում ուսուցումը կիրականացվի առաջին հատորով, երկրորդում` համապատասխանաբար, երկրորդով:

Հարությունյանը հայտնեց, որ նախօրեին որոշում է ընդունվել, որ տարբեր ծրագրերի միջոցով` Համաշխարհային բանկի և Եվրոպական միության հետ համատեղ կստեղծվեն ուսումնական ծրագրերի վերանայման խմբեր:-0-