Խոշոր ավտովթար Արմավիրում. վթարի է ենթարկվել Արմավիրի մարզի դատարանի նախագահը (ՖՈՏՈ)

23.11.2018, 14:44
Նախօրեին՝ նոյեմբերի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում:
Խոշոր ավտովթար Արմավիրում. վթարի է ենթարկվել Արմավիրի մարզի դատարանի նախագահը (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Նախօրեին՝ նոյեմբերի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում:

Ժամը 19:00-ի սահմաններում Արմավիր-Երևան ավտոճամապարհի 1-ին կմ հատվածում Ազգայի ժողովի պատգամավոր «Նովո» մականվամբ Նահապետ Գևորգյանին պատկանող գազալցակայանի մոտ բախվել են Honda մակնիշի և Volkswagen մակնիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով Volkswagen-ի վարորդը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է Արմավիր բժշկական կենտրոն:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների ինքնությունը: Ըստ տեղեկությունների՝ Honda-ն վարել է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Հրաչիկ Սարգսյանը: Ավտոմեքենայի համարանիշներն էլ հաշվառված է նշված դատարանի հաշվեկշռում: Նա չի տուժել, իսկ վթարի մեղավորն էլ եղել է Volkswagen-ի վարորդը, ով դեպի Երևան ընթանալիս, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, անցել բաժանարար գազոնի հատվածով ու բախվել դեպի Արմավիր ընթացող Հ. Սարգսյանի ավտոմեքենային:-0-

 - рис.1