Փաշինյանը հանձնարարել է Jingle Bells-ի հետ մրցող հայկական ամանորյա երգ գրել

11.12.2019, 15:25
Վարչապետը հանձնարարել է Jingle Bells-ի հետ մրցող հայկական ամանորյա երգ գրել
Փաշինյանը հանձնարարել է Jingle Bells-ի հետ մրցող հայկական ամանորյա երգ գրել

ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Facebook-յան ուղիղ եթերում ՀՀ վարչապետն անդրադարձել է ամանորյա երգերի թեմային` նշելով, որ հանձնարարել է հայերեն ամանորյա երգ գրել, որն իր պահանջարկով չի զիջի հայտնի Jingle Bells-ին ոչ Հայաստանում, ոչ էլ արտերկրում: 

Загружается новость ... "Лево" 

«Խանդով եմ վերաբերվում, երբ տեսնում եմ, որ մեր Ամանորյա տոներին գլոբալ երգերը և երաժշտությունը ավելի պոպուլյար են, քան հայկական երաժշտությունը, և ես խնդիր էի դրել, որ Ամանորի համար նոր երգ գրվի»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը նույնպես ասել է, որ այս տարի Հանրապետության Հրապարակում Ամանորի հետ կապված նոր երգ է ներկայացվելու` նշելով, որ անկախ երգի հետագա հաջողությունից, երգ գրելու այդ պրոցեսը պետք է շարունակական լինի:

«Պետք է այս պրոցեսը շարունակենք այնքան, մինչև Հայաստանում ծնվի մի այնպիսի երգ, որն իր պոպուլյարությամբ սկզբից Հայաստանում, հետո ամբողջ աշխարհում կհաղթի, այսպես կոչված, գլոբալ երգերին, օրինակ, կմրցակցի Jingle Bells-ի կամ Happy Birthday-ի հետ: Կարծում եմ, սա, նույնպես, մեր ինքնության, մեր պետական ինքնության համար շատ կարևոր է»,- նշել է վարչապետը: -0-