Բյուջետային iPhone. hայտնի է iPhone SE2 թողարկման ամսաթիվը (ՎԻԴԵՈ)
10:59
23 Հունվարի 2020
ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի./Նովոստի–Արմենիա/. Ինսայդերները հրապաարկել է Apple–ի բյուջետային սմարթֆոնի` iPhone SE2–ի մասսայական արտադրության ամսաթիվը, հաղորդում է korrespondent.net–ը` հղում անելով Bloomberg–ին։
Նշվում է, որ գաջեթը կհանվի մասսայական արտադրության 2020թ.–ին փետրվարին, իսկ արդեն մարտին կհայտնվի խանութներում։ Գաջեթի հավաքելու են Apple–ի կապալառու ընկերությունները` Hon Hai Precision Industry–ը, Pegatron–ն ու Wistron–ը։
iPhone SE2–ը կդառնա SE ապարատի «իրավահաջորդը», որը Apple–ի վերջին հասանելի սմարթֆոնն է։
Աղբյուրը նաև նշում է, որ iPhone SE2–ն արտաքինից նման կլինի iPhone 8–ին, կունենա 4,7 դյույմանոց IPS էկրան, Home կոճակ` Touch ID–ով։ Նորույթը համալրված կլինի A13 չիպով։ iPhone–ի ամենապարզ տարբերակը կարժենա 399 դոլար։–0–
The Guardian-ը գրել է այն մասին, որ հայտնի թենիսիստ Կարեն Խաչանովն Ավստրալիայի բաց առաջնության ժամանակ աջակցել է Ադրբեջանի կողմից շրջափակման մեջ գտնվող Արցախին
Ցրտերի գալուն զուգընթաց օրգանիզմն ավելի խոցելի է դառնում և «լրացուցիչ աջակցության» կարիք ունի։ Իմունիտետի ամրապնդման համար արժե սննդակարգում ներառել սեզոնային մրգեր